Հա

Քաղաքական

13/06/2021 - 08:40

«Բանակցութիւնների հերթական փուլի արդիւնքում դժւար թէ յաջողւի Միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ վերջնական պայմանաւորւածութիւն ձեռք բերել». Արաղչի

Վիեննայում Միջուկային գործարքի շուրջ բանակցութիւնների` յունիսի 12-ին մեկնարկած 6-րդ փուլը հազիւ թէ լինի վերջինը, եւ բանակցողները ստիպւած են լինելու նւազագոյնը մէկ անգամ եւս մեկնել իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցութիւնների նպատակով: Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ յայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ, միջուկային հարցերով գլխաւոր բանագնաց Աբբաս Արաղչին:

«alikonline.ir» - Վիեննայում Միջուկային գործարքի շուրջ բանակցութիւնների` յունիսի 12-ին մեկնարկած 6-րդ փուլը հազիւ թէ լինի վերջինը, եւ բանակցողները ստիպւած են լինելու նւազագոյնը մէկ անգամ եւս մեկնել իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցութիւնների նպատակով: Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ յայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ, միջուկային հարցերով գլխաւոր բանագնաց Աբբաս Արաղչին. յայտնում է Tert.am-ը:

«Ես անձամբ չեմ կարծում, որ մէկ շաբաթւայ ընթացքում մենք կը կարողանանք համաձայնութեան գալ»,- ասել է Արաղչին:

Նա, միաժամանակ, դժւարացել է յստակ նշել, թէ երբ կարող է կայանալ բանակցութիւնների յաջորդ փուլը:

«Դա հնարաւոր չէ կանխատեսել: Անգամ չեմ կարող ասել, թէ որքան կը տեւի բանակցային այս փուլը»,- ասել է իրանցի աւագ դիւանագէտը՝ նշելով, որ ներկայ պահին իրավիճակը բարդ է:

«ԱՄՆ-ի՝ Միջուկային գործարքին վերադառնալը տեխնիկական, իրաւական եւ քաղաքական հարցերի է առնչւում: ԱՄՆ քայլերի ստուգումը եւս բարդութիւններ կարող է առաջացնել, որոնց լուծումը յստակ ծրագրի առկայութիւն է պահանջում»,- ասել է Արաղչին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։