Հա

Քաղաքական

14/06/2021 - 13:15

«234 մասնաճիւղ է նախատեսւած ընտրութիւններն անցկացնելու համար». Խաթիբզադէ

Արտասահմանում բնակւող 3.5 մլն. իրանցու իրաւունք է վերապահւած մասնակցելու նախագահական ընտրութիւններին: Այս մասին այսօր՝ յունիսի 14-ին, իր շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ աւելացնելով, որ ընտրութիւններն անցկացւելու են արտերկրի 234 ընտրատեղամասերում:

«alikonline.ir» - Արտասահմանում բնակւող 3.5 մլն. իրանցու իրաւունք է վերապահւած մասնակցելու նախագահական ընտրութիւններին: Այս մասին այսօր՝ յունիսի 14-ին, իր շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ աւելացնելով, որ ընտրութիւններն անցկացւելու են արտերկրի 234 ընտրատեղամասերում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով ընտրութիւնների անցկացման կարեւորութեանը, Խաթիբզադէն նշել է, որ այս ընտրութիւնները ունեն առանցքային նշանակութիւն եւ ուրւագծում են երկրի ապագան եւ կառավարման տեսլականը՝ աւելացնելով, որ ղեկավարութեան անցումն իրականացւում է ընտրութիւնների միջոցով, եւ դրսեւորում է ժողովրդի հաւաքական կամքը:

«Այն իրանցիները, որոնք շահագրգռւած են Իրանի շահերի պաշտպանութեամբ պէտք է ուրբաթ օրը մօտենան ընտրատեղամասերին»,- յստակեցրել է նա՝ կարեւորելով ընտրութիւններին մասնակցութեան ցուցաբերումը:

Անդրադառնալով սիոնիստական ռեժիմի վարած քաղաքականութեանը, Խաթիբզադէն նշել է, որ սիոնիստների քաղաքականութիւնը պայմանաւորւած չէ անձերով եւ անձերի փոփոխութեամբ. «Նրանք շարունակելու են իրենց հակաիրանական ընթացքը»,- աւելացրել է նա:

Վիեննայում ընթացող բանակցութիւնների վերջին զարգացումներին՝ անդրադառնալով Խաթիբզադէն նշել է, որ վերջնական արդիւնքների մասին խօսելը դեռ վաղ է, եւ կողմերը շարունակում են բանակցել որոշ տեխնիկական, քաղաքական, եւ գործնական քայլերի ձեռնարկման հարցերի շուրջ:

«ԱՄՆ-ն  պէտք է վերջապէս հասկանայ, որ ինքն է Միջուկային գործարքի չեղարկման մեղաւորն ու խախտողը, եւ Իրանի ու նրա միջեւ չկայ հաւասարութիւն: Այդ երկիրն է Գործարքը խախտող կողմը, եւ նրանք պէտք է համապատասխան քայլեր ձեռնարկեն համաձայնագրի վերականգնման ուղղութեամբ, միեւնոյն ժամանակ՝ մշակելով, համապատասխան երաշխաւորման մեխանիզմ՝ թրամփեան քաղաքականութեան կրկնութիւնը բացառելու առնչութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։