Իրանական «CovoIranbarekat» պատւաստանիւթը ստացել է արտակարգ կիրառմանն անհրաժեշտ լիցենզիան. այս մասին այսօր յունիսի 14-ին, լրագրողների հետ զրոյցում յայտնել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին:
«alikoline.ir» - Իրանական «CovoIranBarekat» պատւաստանիւթը ստացել է արտակարգ կիրառմանն անհրաժեշտ լիցենզիան. այս մասին այսօր յունիսի 14-ին, լրագրողների հետ զրոյցում յայտնել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
««CovoIranBarekat» պատւաստանիւթը ստացել է արտակարգ օգտագործման լիցենզիան, իսկ «Փաստոր» ինստիտուտի արտադրած պատւաստանիւթի կիրառման լիցենզիան կը տրւի յաջորդ շաբաթ»,- նշել է Նամաքին՝ աւելացնելով, որ պատւաստանիւթերի արտադրութեան ենթակառուցւածքները աստիճանաբար զարգացւում են:
Ինչ վերաբերում է պատւաստումների ենթարկման պրոցեսի դանդաղեցմանը, Նամաքին նշել է, որ այդ խնդիրները կը լուծւեն մինչեւ յաջորդ շաբաթ: