Հա

Քաղաքական

15/06/2021 - 12:00

«Շուտով կը յայտնւենք պատւաստանիւթեր արտադրող խոշորագոյն երկրների ցուցակում». Նամաքի

«Մինչեւ ամռան վերջը կը յայտնւենք պատւաստանիւթեր արտադրող խոշորագոյն երկրների ցանկում»,- այս մասին այսօր՝ յունիսի 15-ին, լրագրողների հետ զրոյցի ընթացքում յայտնել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին՝ աւելացնելով, որ աստիճանաբար արդիականացւում են պատւաստանիւթերի արտադրութեան ենթակառուցւածքները:

«alikonline.ir» - «Մինչեւ ամռան վերջը կը յայտնւենք պատւաստանիւթեր արտադրող խոշորագոյն երկրների ցանկում»,- այս մասին այսօր՝ յունիսի 15-ին, լրագրողների հետ զրոյցի ընթացքում յայտնել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին՝ աւելացնելով, որ աստիճանաբար արդիականացւում են պատւաստանիւթերի արտադրութեան ենթակառուցւածքները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ շուտով կապահովւենք պատւաստանիւթերի զանգւածային հասանելիութիւնը, Նամաքին նշել է, որ իրանական պատւաստանիւթերն իրենց արդիւնաւէտութեան առումով չեն զիջում այլ պատւաստանիւթերին:

«Իրանական պատւաստանիւթերը մէկ առ մէկ ստանալու են զանգւածային կիրառման լիցենզիան»,- նշել է նա՝ աւելացնելով, որ պատւաստանիւթերի 2-րդ դոզաների ապահովման հարցերը կարգաւորւում են, եւ խնդիրներ այլեւս չեն լինի դրանց հետ կապւած:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։