Հա

Քաղաքական

16/06/2021 - 08:30

«ՆԱՏՕ-ն եւ G-7-ը ճամարտակելու փոխարէն հաւատարիմ մնան միջազգային իրաւունքին». ԱԳՆ խօսնակ

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը G-7-ի կողմից տուժող եւ մեղաւոր կողմերի հաւասարեցումը բնութագրել է որպէս քաղաքական շարժառիթներով, սխալ մօտեցում, եւ կոչ է արել ՆԱՏՕ-ին եւ G-7-ին հաւատարիմ մնալ միջազգային իրաւունքին:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը G-7-ի կողմից տուժող եւ մեղաւոր կողմերի հաւասարեցումը բնութագրել է որպէս քաղաքական շարժառիթներով, սխալ մօտեցում, եւ կոչ է արել ՆԱՏՕ-ին եւ G-7-ին հաւատարիմ մնալ միջազգային իրաւունքին:

«Մեր տարածաշրջանում իրենց աղէտալի պատմութեամբ ՆԱՏՕ-ն եւ G7-ը չունեն ուրիշներին քարոզելու իրաւունք, յատկապէս Իրանին, որը տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան խարիսխն է: Ճամարտակելու փոխարէն հաւատարիմ մնացէք միջազգային իրաւունքին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամլոյ խօսնակը: 

Յիշեցնենք, որ G-7-ի առաջնորդներն իրենց հանդիպման ամփոփիչ հաղորդագրութիւնում, Իրանին մեղադրել են տարածաշրջանում հիբրիդային պատերազմ հրահրելու մէջ, եւ Իրանին կոչ են արել կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղութեան եւ կայունութեան զարգացման գործում: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։