Հա

Քաղաքական

16/06/2021 - 12:40

«Թիկունքով շրջւել ընտրութիւններին հարցի լուծում չէ». Ռոհանի

Հանրապետականութիւնը յեղափոխութեան գլխաւոր ձեռքբերումներից է, եւ բոլորս պէտք է պաշտպանենք այն: Այս մասին այսօր՝ յունիսի 16-ին Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ կարեւորելով ընտրութիւններին ժողովրդի ակտիւ մասնակցութեան անհրաժեշտութիւնը:

«alikonline.ir» - Հանրապետականութիւնը յեղափոխութեան գլխաւոր ձեռքբերումներից է, եւ բոլորս պէտք է պաշտպանենք այն: Այս մասին այսօր՝ յունիսի 16-ին Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ կարեւորելով ընտրութիւններին ժողովրդի ակտիւ մասնակցութեան անհրաժեշտութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ը:

Նշելով, որ յետյեղափոխութեան շրջանում ընտրութիւնները միշտ էլ կարեւորւել են. Նախագահն ասել է. «Այս ընտրութիւններում, ինչպէս նշել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը, թեկնածուների արժանաւորութեան քննարկման փուլում հնարաւոր է, ինչ-որ անարդարութիւններ են եղել: Նախաընտրական քարոզարշաւի ժամանակ, ինչպէս բոլորս տեսնում ենք, հաստատ անարդարութիւններ եղել են, որի հատուցման համար բոլորս պէտք է աշխատենք»:

Դոկտ. Ռոհանին կարեւորել է յատկապէս համակարգի հանրապետականութեան պահպանումը. «Հանրապետականութիւնը Էմամի ժառանգութիւններից եւ Յեղափոխութեան առաջնորդի շեշտադրումներից է: Թոյլ չտանք հանարպետականութիւնը վնասւի:

Թիկունքով շրջւել ընտրութիւններին հարցի լուծումը չէ: Դա որեւէ խնդիր չի կարգաւորի: Ընտրութիւններին մասնակցելը մեծացնում է համակարգի կայունութիւնը եւ ուժը: Ի՞նչ օգուտ, եթէ չմասնակցենք ընտրութիւններին: Ի՞նչ կը տայ դա: Ինքներդ դատէք»,- շեշտել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։