Ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, մամլոյ ասուլիսի ընթացքում ամփոփել է Իրանի Իսլ. Հանրապետութեան 13-րդ նախագահական ընտրութիւնների արդիւնքները՝ յայտարարելով, Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի յաղթանակի մասին։
«alikonline.ir» - Ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, մամլոյ ասուլիսի ընթացքում ամփոփել է Իրանի Իսլ. Հանրապետութեան 13-րդ նախագահական ընտրութիւնների արդիւնքները՝ յայտարարելով, Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի յաղթանակի մասին։
ՆԳՆ-ն արձանագրել է, որ նախագահական ընտրութիւններին 59 մլն 310 հազար ընտրելու իրաւունք ունեցող քաղաքացիներից մասնակցել են 28 մլն 933 հազար քաղաքացի, որն էլ փաստում է ընտրողների 48.8 տոկոս ներգրաււածութեան մասին։
Ըստ ՆԳՆ-ի նորընտիր Նախագահ Էբրահիմ Ռէյիսին ստացել է 17 մլն. 926 հազար քւէ։
Երկրորդ տեղում Մոհսէն Ռեզային է 3 մլն. 412 հազար քւէով, երրորդ տեղում է յայտնւել Աբդօլնասէր Հեմաթին է 2 մլն. 427 հազար 201 քւէով, իսկ չորրորդը՝ Ամիր Հոսէյն Ղազիզադէ Հաշեմին է ստանալով 999 հազար 718 քւէ։ Իսկ անվաւեր քւէների թիւը կազմել է 3 մլն. 726 հազար 870-ը։