Հա

Քաղաքական

20/06/2021 - 08:40

Ռէյիսիի յաղթանակը շնորհաւորել են Արմէն Սարգսեանն ու Նիկոլ Փաշինեանը

Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ, այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին շնորհաւորական ուղերձներ են յղել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն ու վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի պաշտօնում ընտրւելու կապակցութեամբ, այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին շնորհաւորական ուղերձներ են յղել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանն ու ՀՀ վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը:

ՀՀ նախագահ Սարգսեանն Էբրահիմ Ռէյիսիին մաղթել է քաջառողջութիւն եւ աշխատանքային նւաճումներ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղութիւն եւ բարօրութիւն։

«Հաւատում եմ, որ Ձեր ղեկավարութեամբ Իրանը շարունակելու է զարգացման եւ բարգաւաճման ուղին։

Հայաստանն արժեւորում է Իրանի հետ առկայ բարիդրացիական յարաբերութիւնների եւ կառուցողական երկխօսութեան հետեւողական ամրապնդումն ու խորացումը, ինչը մեր պետութիւնների առաջընթացի ու տարածաշրջանի կայունութեան ապահովման կարեւորագոյն պայմաններից է։ Դարերի խորքից է գալիս մեր երկու բարեկամ ժողովուրդների՝ միմեանց ճանաչելու եւ համագործակցելու ձգտումը, ինչի համար այսօր ստեղծւած են յիրաւի լայն հնարաւորութիւններ։

Լիայոյս եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական ջերմ բարեկամական յարաբերութիւնները կը շարունակեն զարգանալ եւ ընդլայնւել բոլոր բնագաւառներում՝ արձանագրելով դրական դինամիկա մեր ժողովուրդների փոխգործակցութեան որակական նոր մակարդակի համար»,- ասւած է ՀՀ նախագահի շնորհաւորական ուղերձում:

ՀՀ վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի շնորհաւորական ուղերձում էլ նշւած է. «Լիայոյս եմ, որ Ձեր պաշտօնավարման ընթացքում կարձանագրւեն նոր ձեռքբերումներ մեր երկու բարեկամ երկրների միջեւ յարաբերութիւններում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կը յաջողւի էլ աւելի առաջ մղել մեր երկկողմ համագործակցութեան օրակարգը՝ հարստացնելով այն նորանոր ծրագրերով եւ նախաձեռնութիւններով»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։