ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն իր շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում անդրադարձել է Իրանի շուրջ ընթացող քաղաքական վերջին զարգացումներին: Շեշտելով, որ Վիեննայում նախատեսւած բանակութիւնների յաջորդ նիստը կարող է դառնալ վերջինը:
«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն իր շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում անդրադարձել է Իրանի շուրջ ընթացող քաղաքական վերջին զարգացումներին: Շեշտելով, որ Վիեննայում նախատեսւած բանակութիւնների յաջորդ նիստը կարող է դառնալ վերջինը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Գրեթէ բոլոր հարցերում հասել ենք համընդհանուր համաձայնութեան, մնում է կողմերի միջեւ ձեւաւորւի քաղաքական որոշում: Եթէ, կողմերը կայացնեն քաղաքական որոշում, ապա, կարող ենք յուսալ, որ բանակցութիւնների տւեալ փուլը կը դառնայ վերջինը»,- նշել է Խաթիբզադէն:
Անդրադառնալով Իրանում անցկացւած նախագահական ընտրութիւնների գործընթացին, Խաթիբզադէն այն հպարտութեան առիթ է համարել՝ նշելով, որ ժողովուրդը, բոլոր խնդիրներով, ճնշումներով, եւ այլ դժւարութիւններով հանդերձ կատարեց իր քաղաքացիական պարտքը, ինչի համար շնորհակալ ենք եւ երախտապարտ:
«Վերջին 48 ժամերի ընթացքում, 48 միջազգային բարձրաստիճան պաշտօնեաներ շնորհաւորել են նորընտիր նախագահին իր ընտրւելու կապակցութեամբ, այդ թւում՝ 24 նախագահներ եւ կառավարութիւնների ղեկավարներ, 4 խորհրդարանի ղեկավարներ, 18 բարձրաստիճան միջազգային գործիչներ»,- նշել է նա:
Հարցմանը, թէ արդեօ՞ք յաջորդ կառավարութեանն է փոխանցւելու Միջուկային գործարքի վերականգնման վերաբերեալ համաձայնութեան կայացման մասին որոշումը, նա պատասխանել է. «Նման շահարկումները շատ են եղել: Դրանք չեն համապատասխանում իրականութեանը: Բոլոր կառավարութիւններում բանակցութիւններն ընթացել են առանց յապաղման, եւ արդիւնքների ամփոփման համար ժամանակ չի վատնւել»:
«Դիւանագէտները լաւատես են տրամադրւած»,- նշել է Խալիբզադէն՝ Միջուկային գործարքի վերաբերեալ ակնկալիքներին անդրադառնալով, աւելացնելով, որ շտապելը սխալների տեղիք կը տայ: Անհրաժեշտ է սպասել քաղաքական որոշման ձեւաւորմանը:
«Իրանի քաղաքականութիւնն, եւ առհասարակ, համաձայնագրերն, երբեք պայմանաւորւած չեն եղել անձերով: Մենք չենք բաւարարւելու ո՛չ Միջուկային համապարփակ համաձայնագրից աւելի քիչ արդիւնքներով, ո՛չ աւելին ենք ակնկալում քան այդ գործարքն էր»,- նշել է Խաթիբզադէն:
Ինչ վերաբերում է Իրանի նորընտիր նախագահին, Խաթիբզադէն նշել է, որ Ռէյիսին դառնալու է համակարգի բանականութեան ձայնն, ամբողջ աշխարհում: Նորընտիր նախագահը, տարիներ անդամակցել է Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդին, եւ տարիներ բարձր պաշտօններ է զբաղեցրել պետական համակարգում:
Նրա նախագահութեան տարիներին, Խաթիբզադէի համոզմամբ, բոլորն ականատես են լինելու՝ Իրանի փոխգործակցութեան եւ սկզբունքային քաղաքականութեան շարունակականութեանը:
Լիբանանեան քաղաքական զարգացումներին անդրադառնալով, Խաթիբզադէն նշել է, որ իրանական կողմը Լիբանանի իր գործընկերներին է առաջարկել ներքին համաձայնութեան կառավարութիւն ձեւաւորել, որպէսզի լիբանանցիները նոյնպէս օգուտներ ստանան՝ աւելացնելով, որ մենք պատրաստ ենք աջակցել պրոցեսներին՝ տարբեր միջոցներով:
Թուրքիայում կայանալիք «Անատոլիական արծիւ» զօրավարժութեան վերաբերեալ հարցմանն անդրադառնալով, Խաթիբզադէն նշել է, որ դրա մասին մեկնաբանութիւն պէտք է ստանալ ազգային շտաբից, այնուամենայնիւ, տարածաշրջանային խաղաղութեան հարցը, ե՛ւ ներքին ե՛ւ միասնական պրոցես է: