Հա

Քաղաքական

23/06/2021 - 08:25

«Ուշադիր հետեւում ենք Աֆղանստանում տեղի ունեցող մտահոգիչ իրադարձութիւններին». ԱԳՆ խօսնակ

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկյացուցիչ Սայիդ Խաթիբզադէն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձութիւններին եւ զարգացումներին:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձութիւններին եւ զարգացումներին:

«Ուշադիր հետեւում ենք Աֆղանստանում տեղի ունեցող մտահոգիչ իրադարձութիւններին:

Իրանը կոչ է անում անյապաղ նւազեցնել լարւածութիւնը, յարգել օրէնքի գերակայութիւնը եւ ծաւալել ներառական՝ լայնաֆորմատ երկխօսութիւն:

Միացեալ Նահանգների ապակառուցողական քաղաքականութիւնը երկարաժամկէտ հետեւանքներ է ունեցել մեր տարածաշրջանում, եւ այժմ ԱՄՆ ծայրայեղ անպատասխանատու գործողութիւնները էլ աւելի մեծ վնաս են պատճառում»,- գրել է նա: 

Յիշեցնենք, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի ուժերի դուրս բերմանը զուգահեռ, «Թալիբան» շարժումն ակտիւացրել է իր ռազմական գործողութիւնները: Շարժման գրոհայիններին յաջողւել է վերահսկողութիւն սահմանել երկրի մի քանի շրջանների վրայ: Նրանք շարունակում են շարժւել առաջ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։