Հա

Քաղաքական

23/06/2021 - 09:50

ՄԱԿ-ում իրանցի դիւանագէտները արձագանքել են իրանական կայքերի արգելափակման ԱՄՆ-ի որոշմանը

ՄԱԿ-ում իրանցի դիւանագէտները արձագանքել են իրանական կայքերի արգելափակման ԱՄՆ իշխանութիւնների որոշմանը՝ այն որակելով անօրինական գործողութիւն:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում իրանցի դիւանագէտները արձագանքել են իրանական կայքերի արգելափակման ԱՄՆ իշխանութիւնների որոշմանը՝ այն որակելով անօրինական գործողութիւն. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իրանցի բարձրաստիճան դիւանագէտը, ԻՌՆԱ-ի հետ զրոյցում յստակցրել է, որ իրանական կայքերի արգելափակումը, մարդու իրաւունքները եւ ազատութիւնների սահմափման ակնյայտ գործողութիւն է՝ գոռոզաբանութեան եւ անօրինականութեան դրսեւորումներով:

Նշենք, որ ԱՄՆ արդարադատութեան նախարարութիւնը որոշում է ընդունել արգելափակելու 33 իրանական կայքէջ:

Աւելի վաղ յայտնի էր դարձել, իրանական լրատւական Press TV եւ Al Alam, կայքեր մուտք գործելիս հաղորդագրութիւն է յայտնւել այն մասին, որ կայքն արգելափակւած է:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։