Հա

Քաղաքական

23/06/2021 - 11:30

«Յեղափոխութեան հիմնական նպատակները չպէտք է զոհաբերենք յանուն ընտրութիւնների». Նախագահ Ռոհանի

Յեղափոխութեան հիմնական նպատակները չպէտք է զոհաբերենք յանուն ընտրութիւնների, այլ, պէտք է պահպանել այդ վեհ նպատակները: Այս մասին այսօր՝ յունիսի 23-ին, Կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Յեղափոխութեան հիմնական նպատակները չպէտք է զոհաբերենք յանուն ընտրութիւնների, այլ, պէտք է պահպանել այդ վեհ նպատակները: Այս մասին այսօր՝ յունիսի 23-ին, Կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Յեղափոխական լինելը նշանակում է պահպանել իսլամական աշխարհի շահերը՝ չմոռանալով, յեղափոխական լինելու մասին: Անհրաժեշտութեան դէպքում պէտք է ապահովել ժամանակի ղեկավարութեան եւ իշխանութիւնների հետ երկխօսութեան ծաւալումը»,- այս մասին յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ աւելացնելով, որ ընտրութիւնների անցկացման իմաստը շատ կարեւոր է եւ այն համակարգի յենարաններից մէկն է:

«Հանրապետութիւնը չի կարող պահպանւել առանց ընտրութիւնների եւ ժողովրդի քւէի»,- յստակեցրել է Նախագահ Ռոհանին՝ անդրադառնալով, Իրանում կայացած նախագահական ընտրութիւնների կարեւորութեանը, եւ նշելով, որ բոլորս պէտք է օգնենք համակարգի պահպանմանը՝ աջակցելով նորընտիր նախագահին:

Իր եւ նորընտիր նախագահի միջեւ կայացած հանդիպմանն անդրադառնալով, Հանրապետութեան նախագահը նշել է, որ նա ընտրութիւնների արդիւնքներն իմանալուն պէս, անյապաղ, ձեռնարկել է քայլեր կազմակերպելու նորընտիր նախագահի հետ իր հանդիպումը՝ աւելացնելով, որ քննարկւել են արտաքին քաղաքական, տնտեսական, միջազգային եւ այլ ոլորտներին առնչւող հարցեր:

Նախագահական ընտրութիւնների պրոցեսին անդրադառնալով, դոկտ. Ռոհանին նշել է, որ այն անցկացւեց հակահամաճարակային կանոնների պահպանման ամենաբարձր մակարդակով՝ շեշտելով, որ տնտեսական պատերազմի եւ այլ բարդութիւններով հանդերձ, ժողովուրդը մասնակցեց ընտրութիւններին՝ դառնալով պատմութեան նոր էջի սկիզբը:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։