Հա

Քաղաքական

23/06/2021 - 12:20

«Դատական համակարգը պէտք է ուժեղ գործի». Ռէյիսի

Դատական համակարգը պէտք է գործի յստակ եւ ուժեղ: Այս մասին այսօր՝ յունիսի 23-ին, Դատական ուժի շաբաթւայ առիթով, դատական համակարգի բարձրաստիճան պաշտօնեաների՝ Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի իդէալների հետ ուխտի վերանորոգման արարողութեան ժամանակ յայտարարել է Դատական ուժի ղեկավար, նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

«alikonline.ir» - Դատական համակարգը պէտք է գործի յստակ եւ ուժեղ: Այս մասին այսօր՝ յունիսի 23-ին, Դատական ուժի շաբաթւայ առիթով, դատական համակարգի բարձրաստիճան պաշտօնեաների՝ Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի իդէալների հետ ուխտի վերանորոգման արարողութեան ժամանակ յայտարարել է Դատական ուժի ղեկավար, նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Հանգուցեալ Էմամը հաւատում էր մարդկանց եւ ուշադրութիւն էր դարձնում նրանց կարծիքներին եւ տեսակէտներին»,- ասել է նա՝ նշելով, որ Էմամը յատուկ ուշադրութիւն էր դարձնում ընչազուրկներին եւ ճնշւածներին:

«Ուխտ Էմամի հետ նշանակում է ուխտ՝ արդարութեան հետ, լինել արդար եւ պահանջել արդարութեան իրականացումը»,- ասել է Ռէյիսին:

Կարեւորելով դատական համակարգի յստակ եւ ուժեղ գործելու անհրաժեշտութիւնը, Դատական ուժի ղեկավարը շեշտել է. «Դատական համակարգը պէտք է ուժեղ գործի: Դա անձնական ուժի ցուցադրում չէ, դա օրէնքով տրւած ուժ է»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։