Հա

Քաղաքական

23/06/2021 - 13:10

Կայացել է Ռոհանի-Ռէյիսի երկրորդ հանդիպումը

Նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ է Ռէյիսին այսօր՝ յունիսի 23-ին այցելել է նախագահական նստավայր եւ հանդիպել է գործող նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ: 

«alikonline.ir» - Նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ է Ռէյիսին այսօր՝ յունիսի 23-ին այցելել է նախագահական նստավայր եւ հանդիպել է գործող նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ տեղակցրել է Նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան եւ յարաբերութիւնների բաժնի պետ Ալիռեզա Մոէզին:

«Այսօր նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այցելելով Պաստոր (նախագահական նստավայր-ԽՄԲ.), հանդիպել է գործող նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ:

«Անցումային փուլը կայանում է պրոֆեսիոնալ, քաղաքակիրթ եւ բարոյական գործընթացով»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պաշտօնեան:

Յիշեցնենք, որ Ռոհանի-Ռէյիսի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել նախագահակական ընտրութիւններում Ռէյիսի յաղթանակից անմիջապէս յետոյ՝ Ռոհանիի նախաձեռնութեամբ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։