Հա

Քաղաքական

24/06/2021 - 10:40

ԱՄՆ-ն Վիեննայի բանակցութիւններին վերադառնալու պատրաստակամութիւն է յայտնել

ԱՄՆ-ն իր պատրաստակամութիւնն է յայտնել Միջուկային գործարքի վերականգնման հարցով բանակցութիւններին վերադառնալուն: Այս մասին ըստ ԻՍՆԱ-ի՝ յայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեան:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն իր պատրաստակամութիւնն է յայտնել Միջուկային գործարքի վերականգնման հարցով բանակցութիւններին վերադառնալուն: Այս մասին ըստ ԻՍՆԱ-ի՝ յայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեան:

«Ամերիկացի բանակցողները պատրաստ են վերադառնալ Գործարքի վերաբերեալ ուղիղ բանակցութիւնների 7-րդ փուլին, հէնց որ Իրանը պատրաստ լինի դրան»,- նշել է նա՝ մէջբերելով Bloomberg-ի հաղորդումն ըստ որի՝ Ռաբերտ Մալի գլխաւորութեամբ, ԱՄՆ-ի բանակցողների թիմը նախօրօք քննարկումներ է իրականացրել սիոնիստական ռեժիմի հետ:

ԻՍՆԱ-ն նաեւ մէջբերել է Սպիտակ տան խօսնակ Ջէն Սաքիի խօսքերը. «Մենք դիւանագիտական ճանապարհով խնդիրների լուծման հնարաւորութիւն ենք տեսնում: Յուսով ենք, որ բանակցութիւններում ներգրաււած միւս կողմերն էլ կը տեսնեն այն»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։