Հա

Քաղաքական

27/06/2021 - 11:15

ԱՆ պաշտօնեաները զգուշացնում են COVID-19-ի հինգերորդ ալիքի բռնկման հնարաւորութեան մասին

Առողջապահութեան մի քանի բարձարաստիճան պաշտօնեաների զգուշացրել են COVID-19-ի հինգերորդ ալիքի բռնկման հնարաւորութեան մասին: Նրանք կոչ են արել ժողովրդին հետեւել առողջապահական եւ հակահամավարակային ցուցումներին:

«alikonline.ir» - Առողջապահութեան մի քանի բարձարաստիճան պաշտօնեաների զգուշացրել են COVID-19-ի հինգերորդ ալիքի բռնկման հնարաւորութեան մասին: Նրանք կոչ են արել ժողովրդին հետեւել առողջապահական եւ հակահամավարակային ցուցումներին:

«Երկրում հիւանդութեան տենդենցը դանդաղ աճում է, եւ եթէ միտումը նոյնը մնայ, թիր ամսւայ վերջին մենք կարող ենք ունենալ հինգերորդ բռնկումը»,- ասել է COVID-19-ի ազգային գիտական կոմիտէի քարտուղար Աթեֆէ Աբեդինին: Նա վտանգաւոր է համարել յատկապէս երկրի հարաւային մի քանի քաղաքների իրավիճակը՝ նշելով, որ հիւանդութեան նոր ալիքն այդ քաղաքներից աստիճանաբար տարածւում է դէպի հիւսիս: 

«Ցաւօք, այս տենդենցը երկրի հարաւից, մասնաւորապէս Հորմոզգան, Բուշեհր, Սիստան եւ Բալուչիստան նահանգներից շարժւում է դէպի Քերման, Եազդ եւ այլ նահանգներ»,- յստակեցրել է նա՝ յաւելելով, որ մայրաքաղաքում եւս նկատւում է հիւանդութեան տենդենցի դանդաղ, բայց կայուն աճ: 

«Նոյն կոմիտէի մէկ այլ անդամ, Ալիռեզա Նաջին եւս լրագրողների հետ զրոյցում նոյն մտահոգութիւնն է յայտնել. Երկրի կորոնավիրուսային քարտէզը հարաւային շրջաններում կրկին կարմրել է, եւ մենք ականատես ենք լինում հիւանդների թւի աճին յատկապէս  հինգ նահանգներում: Հորմոզգան, Բուշեհր, Սիստան եւ Բալուչիստան, Եազդ եւ Քերման նահանգները բախւել են նոր ալիքին: Այդ նահանգներում աւելացել է հոսպիտալացւածների թիւը:

Իսկ Թեհրան նահանգում կարմիր գօտում են յայտնւել Ֆիրուզ քուհը եւ Դամաւանդը: Կայ հիւանդութիւնը նահանգի այլ քաղաքներ, մասնաւորապէս՝ Թեհրան տարածւելու վտանգ, քանի որ մայրաքաղաքը համարւում է երկրի խոշորագոյն տրանսպորտային հանգոյցը»,- ասել է մասնագէտը:

Նշենք, որ Առողջապահութեան նախարարութեան հրապարակած վեջին տւեալների համաձայն՝ կորոնավիրուսի տարածւածութեան առումով 32 քաղաք յայտնւել են կարմիր գօտում, 174-ը՝ նարնջագոյն, իսկ 242-ը՝ դեղին գօտում: 

Կարմիր քաղաքների թիւն աւելացել է 10-ով, իսկ երկրի կորոնավիրուսային քարտէզը սկեսլ է կարմրել յատկապէս հարաւարեւելեան շրջաններում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։