Հա

Քաղաքական

28/06/2021 - 13:00

«ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցութիւնը շարունակելու մասին որոշում, դեռեւս չի կայացւել». Խաթիբզադէ

Դեռեւս, որոշում չի կայացւել Ատոմային Էներգիայի միջազգային գործակալութեան հետ համաձայնութեան կայացման հետ կապւած: Այս մասին այսօր՝ յունիսի 28-ին, իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ աւելացնելով, որ համագործացկութեան շարունակակելու վերաբերեալ նոյնպէս որոշում չի կայացւել:

«alikonline.ir» - Դեռեւս, որոշում չի կայացւել Ատոմային Էներգիայի միջազգային գործակալութեան հետ համաձայնութեան կայացման հետ կապւած: Այս մասին այսօր՝ յունիսի 28-ին, իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ աւելացնելով, որ համագործացկութեան շարունակակելու վերաբերեալ նոյնպէս որոշում չի կայացւել:

Ամերիկեան մարդու իրաւունքների շաբաթը յիշեցնում է, տարածաշրջանի ժողովրդների եւ իրանցիների նկատմամբ ԱՄՆ-ի կրկնւող մարդու իրաւունքների խախտումները. «Մենք պէտք է մեզ եւ այլոց անընդհատ յիշեցնենք, որ մարդու իրաւունքների հարցը չպէտք է վերածւի շահարկումների առարկայի»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականութեան վերջին զարգացումներին, Խաթիբզադէն նշել է, որ նախորդ շաբաթ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել իրենց առաքելութիւնը Իրանում աւարտող դեսպանների հետ, նաեւ քննարկումներ է ծաւալել Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերեալ՝ խորհրդակցելով, տարբեր պաշտօնեաների այդ թւում՝ Աֆղամստամո արտաքին գործերի նախարաի ներկայացուցչի Թահերեանի հետ:

Աֆղանստանի խնդրից բացի, Վիեննայի բանացկութիւնների վերաբերեալ քննարկումները նոյնպէս շարունակւել են:

ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագրի վերահաստատմանն անդրադառնալով, նա նշել է, որ Գործակալութեան հետ համաձայնագրի շարունակելը կամ չշարունակելը քննարկումների առանցքում են, որի մասին դեռեւս որոշում չի կայացւել:

Ինչ վերաբերում է Վիեննայի բանակցութիւնների նա նշել է. «Բանակցութիւնների շարունակութիւնը կախւած է յետագայ քննարկումների արդիւնքներից: Այդ մասին որոշումները կայացրել ենք՝ տեղեկացնելով, միւս կողմին, այժմ, նրանք պէտք է որոշեն յետագայ անելիքների մասին»:

Արձագանգելով իրանական կայքերի արգելափակման ԱՄՆ իշխանութիւնների որոշմանը Խաթիբզադէն նշել է. «Դա մարդու իրաւունքների եւ խօսքի ազատութեան նկատմամբ նրանց վարած երկակի քաղաքականութեան ակնյայտ դրսեւորումներից մէկն է: Փաստ է, որ նրանք պատժամիջոցներից տարօրինակ եւ խորը կախւածութեան մէջ են ընկել: Մենք յորդորում ենք նրանց հաւատարիմ մնալ անաչառ երկխօսութեան ծաւալմանը՝ հեռու մնալով պատժամիջոցներից»:

Աֆղանստանում տիրող իրավիճակին անդրադառնալով, Խաթիբզադէն նշել է. «Մենք լրջօրէն, քաղաքական անվտանգային մակարդակով հետեւում ենք Աֆղանստանի զարգացումներին, քննարկումներ ենք ծաւալում բոլոր խմբաւորումների հետ: Այդ երկրի տարածքային ամբողջականութեան, վերջին երկու տասնամեակների նւաճումների պահպանումը եւ միջաֆղանական երկխօսութեան ծաւալումը միակ տեւական լուծումն է, որի գոյացմանը մենք պատրաստ ենք նպաստել»:

Պատասխանելով, լրագրողի հարցմանը թէ որն է Իրանի դիրքորոշումը Թալիբանի հարցով, ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը նշել է. «Աֆղանական խնդրի լուծման բաղադրիչներից մէկն է Թալիբանը, բայց Թալիբանը ամբողջ Աֆղանստանը չէ: Մենք համոզւած ենք, որ պէտք է ձեւաւորւի ներառական կառավարութիւն՝ ընդգրկելով, աֆղանական խմբաւորումներին: Մենք խրախուսում ենք խաղաղ եւ լուծումները: Այդ երկրի հարցը պէտք է լուծւի այդ երկրում»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։