Հա

Քաղաքական

29/06/2021 - 08:20

«Ընտրութիւններում ժողովուրդը խափանեց մեծապետական ուժերի ծրագիրը». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Դատական ուժի օրւայ առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ յունիսի 28-ին հանդիպել է Դատական ուժի ղեկավարի եւ բարձրաստիճան ղեկավարութեան հետ:

«alikonline.ir» - Դատական ուժի օրւայ առիթով, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ յունիսի 28-ին հանդիպել է Դատական ուժի ղեկավարի եւ բարձրաստիճան ղեկավարութեան հետ:

Իր ելոյթում այաթ. Խամենէին բարձր է գնահատել վերջին երկու տարւայ ընթացքում դատական համակարգում տեղի ունեցած եւ շարունակւող բարեփոխումները՝ յատուկ ընդգծելով այդ գործընթացում Դատական ուժի ղեկավար հոջ. Էբրահիմ Ռէյիսիի առանցքային դերակատարութիւնը:

«Պարոն Ռէյիսիի գործունէութիւնը դատական ​​համակարգում այն ​​ամենի օրինակն էր, ինչը մենք միշտ շեշտում ենք, այսինքն՝ ջիհադական գործելաոճ, լուրջ, շրջօրեայ եւ մոտիւացւած աշխատանք»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ նշելով, որ նման գործելաոճի արդիւնքը դատական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահութեան աճն է: 

Յեղափոխութեան առաջնորդն անդրադարձել է նաեւ 13-րդ շրջանի նախագահական ընտրութիւններին, դրանք բնութագրելով որպէս ժողովրդի հերթական սխրագործութիւնը: «Համավարակի եւ տնտեսական դժւարութիւնների պայմաններում, ժողովուդը խափանեց մեծապետական ուժերի մի քանի ամսւայ ծրագրաւորումը, եւ որպէս ընտրութիւնների հիմնական յաղթողներ՝ նրանք ջախջախեցին թշնամական ուժերին եւ նրանց կցորդներին»,- ասել է այաթ. Խամենէին:

Խօսելով անվաւեր քւէների քանակի մասին, որը շահարկւում է թշնամու կողմից, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը շեշտել է, որ դրանք բնաւ չեն նշանակում, որ ժողովուրդը երես է թեքել համակարգից. «Ընդհակառակը, քանի որ այն անձը, ով եկել էր ընտրատեղամաս, եւ իր ընդունելի անձին չի տեսել թեկնածուների ցուցակում, բայց գրել է տւեալ անձի անունը կամ քւէարկել է սպիտակ, փաստօրէն ցոյց է տւել իր կապւածութիւնն ընտրութիւններին եւ համակարգին»,- ասել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։