Հա

Քաղաքական

01/07/2021 - 08:30

«ԱՄՆ-ի կողմից երաշխիք տրամադրելը անհրաժեշտ է». Թախթ Ռաւանչի

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին շեշտելով, որ Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը անօրինական է եւ խախտում է միջազգային իրաւունքը, այդ երկրի կողմից երաշխիքների տրմադրումն անհրաժեշտ եւ պարտադիր պայման է համարել:

«alikonline.ir»- ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին շեշտելով, որ Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի քայլը անօրինական է եւ խախտում է միջազգային իրաւունքը, այդ երկրի կողմից երաշխիքների տրմադրումն անհրաժեշտ եւ պարտադիր պայման է համարել. հաղորդում է ԻՌՆԱ-ն: 

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի իրականացման վերաբերեալ ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարի 11-րդ զեկոյցի քննարկման նպատակով հրաւիրւած ՄԱԿ-ի ԱԽ նիստից յետոյ, Թախթ Ռաւանչին լրագրողների հետ զրոյցում ասել է. «ԱՄՆ երաշխիքների կարիքը եղել է ակնյայտ սկզբունք, որը մենք շեշտել ենք տարիների ընթացքում»: 

Յիշեցնելով ԱՄՆ-ի դուրս գալը Միջուկային համաձայնագրից, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան աւագ դիւանագէտն ասել է. «Սա փորձ է, որը մենք եւ Անվտանգութեան խորհրդի միւս անդամները ձեռք ենք բերել Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի ապօրինի դուրս գալուց»: 

«Միջուկային գործարքը դռան նման չէ, ինչ-որ մէկը ներս է մտնում, երբ ուզում է, դուրս գալիս, երբ ուզում է: ԱՄՆ-ն անօրինականօրէն ու իռացիոնալ կերպով առանց պատճառի լքեց համաձայնագիրը: ԱՄՆ-ի այսպիսի վարքը խարխլում է միջազգային յարաբերութիւններն ու նորմերը: Հետեւաբար, մեր պահանջը տրամաբանական է, որը հասկանում են միւս երկրները եւս, երբ ասում ենք, որ երաշխիքներ են անհրաժեշտ»,- յստակեցրել է Թախթ Ռաւանչին: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։