Հա

Քաղաքական

03/07/2021 - 12:50

«Հնդկական կորոնավիրուսով ախտահարւած քաղաքների թւերն աւելացել են». Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակ

Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակը նշել է, որ երկրում աւելացել են կորոնավիրուսային հնդկական շտամով ախտահարւած քաղաքների թւերը:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակը նշել է, որ երկրում աւելացել են կորոնավիրուսային հնդկական շտամով ախտահարւած քաղաքների թւերը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ահազանգելով, հնդկական կորոնավիրուսով ախտոտւած քաղաքների թւի աւելացման մասին, դոկտ. Ալիռեզա Ռէյիսին նշել է, որ այն յատկապէս աւելացել է երկրի հարաւային, արեւելեան եւ հարաւ-արեւելեան նահանգներում:

Նշելով, որ պատւաստումների ընթացքը կարագանայ մինչեւ յաջորդ շաբաթ, դոկտ. Ռէյիսին աւելացրել է, որ հակահամաճարկայաին միջոցառումների պահպանման մակարդակը նախքին ցուցանշից իջել է, որոշ դէպքերում՝ հասնելով 68 տոկոսի:

Դոկտ. Ռէյիսին ժողովրդին յորդորել է չանհանգստանալ պատւաստանիւթի երկրորդ դոզայի ներարկման հետ կապւած խնդիրներից՝ յստակեցնելով, որ շուտով կը լուծւեն բոլոր խնդիրները. «Առաջին դոզան ստացած քաղաքացնիները չպէտք է անհանգստանան: Նրանք անպայման կը ստանան երկրորդ դոզան»,- աւելացրել է նա:

Ինչ վերաբերում է երկրի կորոնավիրուսային իրավիճակին, դոկտ. Ռէյիսին նշել է, որ այս պահի դրութեամբ 92 քաղաք գտնւում է կարմիր գօտում, 183-ը՝ նարնջագոյն, իսկ 173 քաղաք դեղին գօտում՝ աւելացնելով, որ հակահամաճարակային միջոցառումների արդիւնաւէտ կիրառման դէպքում իրավիճակը կարող ենք վերահսկել:

Համաճարակային իրավիճակը, յատկապէս լարւած է Սիստան եւ Բալուչիստան նահանգում՝ նշել է նա, աւելացնելով, որ այդ նահանգում խստացւել են կորոնավիրուսի վերահսկման բոլոր միջոցառումները, այդ թւում՝ երթեւեկութիւնները:

Յաջորդ շաբաթ, ըստ դոկտ. Ռէյիսիի՝ կարագացւեն կորոնավիրուսային պատւաստումները, մասնաւորապէս՝ կաւելանան տեղական պատւաստանիւթերի մատակարարումը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։