Հա

Քաղաքական

05/07/2021 - 12:40

«Մոհսէնի Էժէյին մշտապէս հաւատարիմ է եղել յեղափոխութեան սկզբունքերին». Սէյէդ Էբրահիմ Ռէյիսի

Մոհսէնի Էժէյին տոգորւած է յեղափոխական ոգով, եւ ժամանակի էւոլուցիան չի ազդել նրա գաղափարներին: Այս մասին այսօր յուլիսի 5-ին, դատական ուժի նորանշանակ ղեկավար հոջ. Ղոլամհոսէյն Մոհսէնի Էժէյիի ներկայացման արարողութեան ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նորընտիր նախագահ, դատական ուժի նախկին ղեկավար Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

«alikonline.ir» - Մոհսէնի Էժէյին տոգորւած է յեղափոխական ոգով, եւ ժամանակի էւոլուցիան չի ազդել նրա գաղափարներին: Այս մասին այսօր յուլիսի 5-ին, դատական ուժի նորանշանակ ղեկավար հոջ. Ղոլամհոսէյն Մոհսէնի Էժէյիի ներկայացման արարողութեան ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նորընտիր նախագահ, դատական ուժի նախկին ղեկավար Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ողջունելով, դատական ուժի ղեկավարի նշանակման որոշման առիթով, Ռէյիսին նշել է, որ հոջ. Մոհսէնի Էժէյիի հետ աշխատել է աւելի քան 36 տարի եւ համագործակցութիւնների արդիւնքները վկայում են, որ նա լաւագոյն կերպով տիրապետում է ե՛ւ իրաւական հարցերին ե՛ւ սկզբուքներին՝ յաւելելով, որ նա շատ բարձր որակաւորում ունեցող դատաւոր է:

«Ժամանակի փոփոխութիւնները չեն ազդել հոջ. Մոհսէնի Էժէյիի հայեցակարգին եւ սկզբունքայնութեան վրայ: Նա մշտապէս դրսեւորել է կայուն սկզբունքայնութիւն: Նրան այդ պաշտօնում նշանակելը շատ ճիշտ եւ ողջունելի որոշում է»,- նշել է Ռէյիսին:

Դատական ուժի նախկին ղեկավարը վստահեցրել է, որ նորընտիր ղեկավարութիւնը կը շարունակի բարեփոխումների անխափան ընթացքը՝ յուսալով, որ բոլոր բարեփոխումների առանցքում կը լինեն ծրագրերը, որակի բարելաւումը, ապահովումը, համակարգի զարգացման եւ պահպանմանը միտւած քայլերը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։