Հա

Քաղաքական

05/07/2021 - 13:45

Առողջապահութեան նախարարը կտրուկ արձագանգել է կորոնավիրուսի վերահսկման եւ կառավարման դէմ ուղղւած քննադատութիւններին

Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին, այսօր՝ յուլիսի 5-ին Հանրապետութեան ամենամեծ հանրակացարանային համալիրի բացման արարողութեան ընթացքում արձագանգել է կորոնավիրուսի կառավարման դէմ ուղղւած քննադատութիւններին:

«alikonline.ir» - Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին, այսօր՝ յուլիսի 5-ին Հանրապետութեան ամենամեծ հանրակացարանային համալիրի բացման արարողութեան ընթացքում արձագանգել է կորոնավիրուսի կառավարման դէմ ուղղւած քննադատութիւններին. հաղորդում է  ԻՌՆԱ-ն:

Կտրուկ մերժելով, քննադատութիւնների բովանդակութիւնը, նախարար Նամաքին նշել է, որ թոյլ չի տայ առողջապահական համակարգի աշխատողների գործադրած ջանքերն կասկածի տակ դրւեն:

Կարեւորելով՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը, մասնաւորապէս՝ կորոնավիրուսային իրավիճակի լուսբանման հարցում, նա նշել է. «Կառուցողական, եւ ոչ կառուցողական քննադատութեան սահմանը շատ նուրբ է: Այդ սահմանի խախտումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ: Դա կարող է վերածւել թշնամիների համար շահարկման առիթի»:

Աւելացնելով, որ Առողջապահութեան նախարարութիւնը միայն գնահատականի խօսքեր լսելու ակնկալիք չունի, այլ կարեւորում է կառուցողական քննադատութիւնը եւ առաջարկութիւնների ներկայացումը:

Ինչ վերաբերում է Սիստան եւ Բելուչեստան նահանգի կորոնավիրուսային իրավիճակին, դոկտ. Նամաքին նշել է, որ իրավիճակը ներկայացւում է վատագոյն սցենարներով, եւ այդ տեղեկութիւնները չեն համապատասխանում իրականութեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։