Հա

Քաղաքական

07/07/2021 - 11:00

Թեհրանում մեկնարկել է միջաֆղանական բանակցութիւնները

Թեհրանում, այսօր՝ յուլիսի 7-ին մեկնարկել է միջաֆղանական բանակցութիւնները, որին մասնկացում են այդ երկրի կառավարութեան եւ «Թալիբան» շարժման քաղաքական պատւիրակութիւնները:

«alikonline.ir» - Թեհրանում, այսօր՝ յուլիսի 7-ին մեկնարկել է միջաֆղանական բանակցութիւնները, որին մասնկացում են այդ երկրի կառավարութեան եւ «Թալիբան» շարժման քաղաքական պատւիրակութիւնները:

Բանակցութիւնների բացմանն ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադառնալով Աֆղանստանում ԱՄՆ պարտութեանը եւ աւելի քան երկու տասնամեակ այս երկրում նրա ներկայութեանը, ինչը մեծ վնասների պատճառ է դարձել, ասել է. «Այսօր Աֆղանստանի ժողովուրդն ու այդ երկրի քաղաքական առաջնորդները պէտք է բարդ որոշումներ կայացնեն իրենց երկրի ապագայի համար»: 

Անդրադառնալով Աֆղանստանում շարունակւող հակամարտութեան վնասակար արդիւնքներին՝ Զարիֆն Աֆղանստանի ղեկավարների եւ քաղաքական հոսանքների լաւագոյն ընտրութիւնը համարել է կողմերի բանակցային սեղանի շուրջ վերադարձը եւ քաղաքական լուծումների յանձնառութիւնը: 

Նա Իրանի Իսլամական Հանրապետութեան անունից պատրաստակամութիւն է յայտնել աջակցելու բանակցային գործընթացին՝ այդ երկրում առկայ հակամարտութիւններն ու ճգնաժամերը լուծելու համար: 

Նշենք, որ Աֆղանստանի կառավարութեան պատւիրակութիւնը բանակցութիւնների այս փուլում գլխաւորում է այդ երկրի նախկին ԱԳ նախարար Իւնէս Ղանունին, իսկ «Թալիբան»-ի պատւիրակութիւնը՝ Աբբաս Ստանեկզայը: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։