Հա

Քաղաքական

08/07/2021 - 12:00

ԻԻՀ-ում ՌԴ դեսպան Լեւոն Ջաղարեանը հանդիպել է Իսլ. խորհրդարանի նախագահի յատուկ օգնական Ամիր Աբդօլահեանի հետ

Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լեւոն Ջաղարեանը հանդիպել է Իսլ. խորհրդարանի նախագահի յատուկ օգնականի եւ միջազգային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Ամիր Աբդօլահեանի հետ:

«alikonline.ir» - Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լեւոն Ջաղարեանը հանդիպել է Իսլ. խորհրդարանի նախագահի յատուկ օգնականի եւ միջազգային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Ամիր Աբդօլահեանի հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում քննարկւել է երկու երկրների միջեւ յարաբերութիւնների խորացման, տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային յարաբերութիւնների ընդլայնմանը միտւած քայլերը, տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման քայլերը:

Հանդիպման ընթացքում նաեւ քննարկւել է Իսլ. խորհրդարանում Իրան-Ռուսաստան համատեղ յանձնաժողովի ձեռքբերումները, երկու երկրների միջեւ խորհրդարանական մակարդակով, բանակցութիւնների 3-րդ փուլի կայացման անհրաժեշտութեան հարցերը:

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Լեւոն Ջաղարեանը շեշտել է, որ երկու երկրների միջեւ տարբեր ուղղութիւններով բարեկամական երկխօսութիւնների ծաւալումը կարող է նպաստել յարաբերութիւնների ընդլայնմանը, ինչը կը նպաստի Մոսկւայի եւ Թեհրանի համատեղ կարիքների բաւարարմանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։