Հա

Քաղաքական

10/07/2021 - 13:30

«Օրական մինչեւ 500 հազար մարդու պատւաստման հնարաւորութիւն կայ». Ռոհանի

Օրական մինչեւ 500 հազար մարդու պատւաստման հնարաւորութիւն կայ, ինչը յոյս ներշնչող փաստ է: Այս մասին այսօր՝ յուլիսի 10-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետուեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Օրական մինչեւ 500 հազար մարդու պատւաստման հնարաւորութիւն կայ, ինչը յոյս ներշնչող փաստ է: Այս մասին այսօր՝ յուլիսի 10-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետուեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ցաւօք, 1400 թւականին մենք դէմ-յանդիման կանգնեցինք վիրուսի վտանգաւոր շտամների, որոնք Իրան են մտել այլ երկրներից: Այն օրերին, դա գալիս էր երկրի արեւմուտքից, հիմնականում Իրաքից, որն անգլիակա շտամն էր, իսկ վերջին շրջանում մեր խնդիրը հնդկական շտամն է, որ երկիր է ներթափանցել արեւելեան սահմաններից»,- ասել է նախագահն՝ աւելացնելով, որ հնարաւոր բոլոր ջանքերը գործադրւեցին, որպէսզի այդ շտամը սահամանափակւի երկրի հարաւային եւ արեւելեան նահանգներում, սակայն, դժբախտաբար, այն արդէն ներթափանցել է երկրի խորքը:

Խօսելով համավարակի բռնկման 5-րդ ալիքի մասին, դոկտ. Ռոհանին շեշտել է, որ այն դեռեւս համատարած բնոյթ չի կրել եւ հնարաւոր է կարգաւորել այն: Դրա համար նախագահը կարեւորել է առաողջապահական ցուցումների ամբողջական եւ խիստ գործադրումը, եւ կոչ է արել չհանդուրժել դրանց հնարաւոր, թէկուզ չնչին խախտումները:

Անդրադառնալով պատւաստումների թեմային, Հանրապետութեան նախագահը յայտարարել է, որ օրական մինչեւ 500 հազար մարդու պատւաստման հնարաւորութիւն կայ, ինչը յուսադրող փաստ է, որը կարող է իմունիտենտ առաջացնել՝ նւազեցնելով վարակակիրների եւ մահացածների թւաքանակը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։