Հա

Քաղաքական

14/07/2021 - 10:20

«Իրանի նորընտիր նախագահը աջակցում է Պաղեստինին». «Ալ-Մայադին»

Իրանը շարունակում է պաշտպանել Պաղեստինը եւ Պաղեստինի ժողովրդին: Այս մասին «Ալ-Մայադին»-ի հաղորդմամբ՝ յայտնել է Հանրապետութեան նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ Պաղեստինի «Իսլամական Ջիհադ» ժողովրդական շարժման գլխաւոր քարուղար Էսմայիլ Հանիէի եւ «ՀԱՄԱՍ» շարժման ղեկավար Իսմայիլ Հանիէի հետ հեռախօսազրոյցում:

«alikonline.ir» - Իրանը շարունակում է պաշտպանել Պաղեստինը եւ Պաղեստինի ժողովրդին: Այս մասին «Ալ-Մայադին»-ի հաղորդմամբ՝ յայտնել է Հանրապետութեան նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ Պաղեստինի «Իսլամական Ջիհադ» ժողովրդական շարժման գլխաւոր քարուղար Էսմայիլ Հանիէի եւ «ՀԱՄԱՍ» շարժման ղեկավար Զիադ Ալ-Նահալէի հետ հեռախօսազրոյցում:

«Իրանը կը շարունակի պաշտպանել Պաղեստինի ժողովրդին եւ հաստատուն կը լինի աջակցելու նրանց, մինչ Երուսաղէմի ազատագրումը»,- նշել է Հանրապետութեան նորընտիր նախագահը՝ շնորհաւորելով Պաղեստինի դիմադրութեան շարժման մեծ յաղթանակը Սէյֆ ալ Ղոդսի ճակատամարտում՝ աւելացնելով, որ դիմադրութեան շարժումները կոնֆլիկտների լուծման ուղղութեամբ ունեն առանցքային նշանակութիւն:

Դատապարտելով սիոնիստական ռեժիմի կողմից գազայի հատւածի օկուպացիան, Ռէյիսին հեռախօսազրոյցի ընթացքում յստակեցրել է, որ այն հակասում է միջազգային իրաւունքին եւ պէտք է վերջ տալ դրան:

Էսմայիլ Հանիէն զրոյցում, շնորհաւորել է հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին նախագահի պաշտօնում ընտրւելու առիթով: Շնորհակալութիւն յայտնելով պաղեստինցիներին՝ Իրանի շարունակական աջակցութեան ցուցաբերման համար:

Զրուցակիցները շեշտել են «ՀԱՄԱՍ»-ի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնների ամրապնդման անհրաժեշտութիւնը: Քննարկել են պաղեստինցիների դիմադրութեան արդիւնքում, Սէյֆ ալ Ղոդսի ճակատամարտի յաղթանակի արձանագրումը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։