Հա

Քաղաքական

15/07/2021 - 12:00

Հանրապետութեան նախագահի հրամանով, շահագործման է յանձնւել  ճանապարհների եւ քաղաքաշինութեանը վերաբերող ազգային խոշոր նախագծեր

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հրամանով շահագործման է յանձնւել ճանապարհների եւ քաղաքաշինութեան, ինչպէս նաեւ՝ երիտասարդութեան եւ սպորտի նախարարութիւններին վերաբերող՝ 21 մլրդ. թուման արժողութեամբ ազգային խոշոր նախագծեր, այդ թւում՝ Սաւէ-Թեհրան աւտոմայրուղին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հրամանով շահագործման է յանձնւել ճանապարհների եւ քաղաքաշինութեան, ինչպէս նաեւ՝ երիտասարդութեան եւ սպորտի նախարարութիւններին վերաբերող՝ 21 մլրդ. թուման արժողութեամբ ազգային խոշոր նախագծեր, այդ թւում՝ Սաւէ-Թեհրան աւտոմայրուղին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշենք, որ Սաւէ-Թեհրան աւտոմայրուղու շինարարութեանն անհրաժեշտ ներդրման գումարը կազմում է 1700 մլրդ. ռիալ: Աւտոմայրուղու երկարութիւնը կազմում է 21 կիլոմետր: Այն մեկնարկում է Սաւէ-Թեհրան հին աւտոմայրուղու սկզբնակէտից եւ աւարտւում է Սաւէ-Համեդան մայրուղով:

Մայրուղու այս հատւածի շահագործումը առանցքային նշանակութիւն ունի յատկապէս Սաւէ քաղաքի բնակիչների համար՝ խցանումների ծաւալների նւազեցման, նոր հասանելիութիւնների ապահովման առումներով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։