Հա

Քաղաքական

18/07/2021 - 13:10

«Իրանը հէնց այսօր պատրաստ է իրականացնել բանտարկեալների փոխանակման մասին համաձայնութիւնը». ԱԳՆ խօսնակ

Անդրադառնալով ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ մարդասիրական փոխանակումների մասին Իրանի համաձայնագրին եւ բոլոր կողմերից 10 բանտարկեալների ազատ արձակմանը, ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն շեշտել է. «Իրանը հէնց այսօր պատրաստ է իրականացնել այս համաձայնագիր»:

«alikonline.ir» - Անդրադառնալով ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ մարդասիրական փոխանակումների մասին Իրանի համաձայնագրին եւ բոլոր կողմերից 10 բանտարկեալների ազատ արձակմանը, ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն շեշտել է. «Իրանը հէնց այսօր պատրաստ է իրականացնել այս համաձայնագիր». տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: 

«Զարմանալին այն է, որ ԱՄՆ-ն հերքում է այն փաստը, որ ձերբակալւածների վերաբերեալ համաձայնութիւն է ձեռք բերւել: Այն նոյնիսկ ներառում է, թէ ինչպէս կարելի այն հանրային դարձնել: Վիեննայում, Միջուկային համաձայնագրի շուրջ բանակցութիւններից բացի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել մարդասիրական փոխանակման եւ բոլոր կողմերից 10 բանտարկեալների ազատ արձակման շուրջ: Իրանը հէնց այսօր պատրաստ է իրականացնել այդ պայմանաւորւածութիւնը»,- թւիթերեան իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամլոյ խօսնակը: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։