Հա

Քաղաքական

18/07/2021 - 13:20

«Կարմիր գօտում գտնւող քաղաքների ուղղութեամբ երթեւեկութեան սահմանափակումները կը խստացւեն». Ռահմանի

Կարմիր գօտում գտնւող քաղաքների ուղղութեամբ երթեւեկութիւնները՝ ե՛ւ ելքերի ե՛ւ մուտքերի իմաստով կարգելւեն: 

«alikonline.ir» - Կարմիր գօտում գտնւող քաղաքների ուղղութեամբ երթեւեկութիւնները՝ ե՛ւ ելքերի ե՛ւ մուտքերի իմաստով կարգելւեն: Այս մասին այսօր՝ յուլիսի 18-ին յայտնել է Ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով կարմիր գօտիների ուղղութեամբ կը կիրառւեն նոր սահմանափակումներ, Ռահմանի Ֆազլին աւելացրել է, որ ՆԳՆ-ն փորձում է միջոցներ կիրառել մայրաքաղաք Թեհրանը մի քանի օրով արձակելու համար, ինչը նրա համոզմամբ՝ կարող է նւազեցնել կորոնավիրուսային նոր դէպքերի աճը:

«Համավարակի պատճառով ստեղծւած նոր ալիքը մեզ ստիպում է խստացնել հակահամաճարակային միջոցառումները»,- նշել է նա՝ աւելացնելով, որ խստացւած կանոնները վերաբերում են, մասնաւորապէս հանրային միջոցառումներին, երթեւեկութեան սահմանափակումներին:

ՆԳՆ-ը ժողովրդին յորդորել է հետեւել հակահամաճարակային միջոցառումներին՝ աղէտալի իրավիճակից խուսափելու համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։