Հա

Քաղաքական

19/07/2021 - 10:20

Իրանի եւ Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ յարաբերութիւններն ու Աֆղանստանի խնդիրը

Իրանի եւ Չինաստանի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ու Վանգ Ին հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ յարաբերութիւններն ու Աֆղանստանի խնդիրը:

«alikonline.ir»- Իրանի եւ Չինաստանի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ու Վանգ Ին հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ յարաբերութիւններն ու Աֆղանստանի խնդիրը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Չինաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատելով նախագահ Ռոհանիի ներդրումը երկկողմ յարաբերութիւնների զարգացման եւ ամրապնդման գործում, յոյս է յայտնել, որ նոյն ընթացքը կը շարունակւի նաեւ Ռէյիսիի նախագահութեան օրօք:

Ինն ողջունել է միջազգային ատեաններում, Իրանի կողմից Չինաստանին ցուցաբերւող աջակցութիւնը՝ հաւաստիացնելով, որ պաշտօնական Պեկինը անելու է հնարաւոր ամէն ինչ, պաշտպանելու Իրանի շահերը նոյն ատեաններում:

Զարիֆն էլ իր հերթին շնորհակալութիւն յայտնելով Չինաստանին Իրանին պատւաստանիւթեր եւ հակակորոնային արտադրանք տրամադրելու համար եւ Իրանին համավարակի դէմ պայքարում աջակցելու համար, յոյյս է յայտնել, որ երկու երկրները կամրապնդեն երկկողմ համագործակցութիւնը համաճարակի դէմ պայքարի գործում: «Իրանը մեծ նշանակութիւն է տալիս Չինաստանի հետ յարաբերութիւններին եւ վստահ է, որ այդ յարաբերութիւնները կը խորանան Իրանում նոր կառավարութեան հաստատումից յետոյ»,- ասել է նա: Երկու գործընկերները քննարկել են նաեւ Աֆղանստանում տիրող իրավիճակն ու զարգացումները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։