Հա

Քաղաքական

19/07/2021 - 12:58

«Գիւղատնտեսութեան ոլորտում կառավարութեան գործունէութիւնը ընդունելի է». Նախագահ Ռոհանի

Անդրադառնալով երկրի պարենային անվտանգութեան ապահովմանն ուղղւած ֆերմերների ջանքերին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր յուլիսի 19-ին, գիւղատնտեսութեան ոլորտի մի քանի ազգային խոշոր նախագծերի շահագործամ յանձնման արարողութեան ընթացքում նշել է, որ ֆերմերների ջանքերը արձանագրել են դրական առաջընթաց եւ արդիւնաւէրւել են:

«alikonline.ir»- Անդրադառնալով երկրի պարենային անվտանգութեան ապահովմանն ուղղւած ֆերմերների ջանքերին, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ այսօր յուլիսի 19-ին, գիւղատնտեսութեան ոլորտի մի քանի ազգային խոշոր նախագծերի շահագործամ յանձնման արարողութեան ընթացքում նշել է, որ ֆերմերների ջանքերը արձանագրել են դրական առաջընթաց եւ արդիւնաւէրւել են. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Կառավարութիւնը գիւղատնտեսութեան ոլորտում արձանագրել է բարձր արդիւնաւէտութիւն: Յուսով ենք, նոր կառավարութիւնը կը շարունակի ոլորտի բարեփոխման եւ զարգացման ծրագրերը»,- նշել է Նախագահ Ռոհանին՝ աւելացնելով, որ իր ղեկավարած կառավարութիւնը դրական քայլեր է ձեռնարկել, մասնաւորապէս՝ ոլորտի ինքնաբաւութեան ապահովման ուղղութեամբ:

Իր խօսքերում Հանրապետութեան նախագահը կարեւորել է գիւղատնտեսութեան ոլորտի զարգացմանն անհրաժեշտ գործառոյթների, այդ թւում՝ ջրի եւ պարատ հողի ապահովմանն ուղղւած քայլերը՝ շեշտելով, որ կառավարութիւնը իր ջանքերը գործադրել է ենթակառուցւածքների զարգացման ուղղութեամբ:

Նշենք, որ շահագործման յանձնւած նախագծերը, որոնք վերաբերում էին գիւղատնտեսութեան ոլորտին, նախատեսում են 24 հազար 134 հոգու համար աշխատատեղի ստեղծում: Ծրագիրը ներառում է 3 հազար ջրային եւ 66 հեկտար հողային, ինչպէս նաեւ՝ սննդի արդիւնաբերութեան ենթակառուցւածքների զարգացման նախագծերի իրականացում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։