Հա

Քաղաքական

20/07/2021 - 11:40

«Իրանը պատրաստ է համագործակցել Իրաքի հետ՝ ահաբեկիչների ակտիւութեանը դիմակայելու համար». ԱԳՆ խօսնակ

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն դատապարտելով նախօրէին Բաղդադի Սադր թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնը՝ շեշտել է Իրանի պատրաստակամութիւնը համագործակցել Իրաքի կառավարութեան հետ, երկրում ահաբեկիչների ակտիւութեանը դիմակայելու համար:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն դատապարտելով նախօրէին Բաղդադի Սադր թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնը՝ շեշտել է Իրանի պատրաստակամութիւնը համագործակցել Իրաքի կառավարութեան հետ, երկրում ահաբեկիչների ակտիւութեանը դիմակայելու համար. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նա այս դաժան արարքը որակել է Իրաքի ահաբեկչական արատաւոր սցենարի կրկնութիւնը, որը մեծ ցաւ է խատճառել Իրաքի ժողովրդին, Ղորբան տօնի նախօրէին:

Նշենք, որ երէկ՝ երեկոյեան ահաբեկչական գործողութիւն է տեղի ունեցել Բաղդադի Սադր թաղամասի մարդաշատ շուկաներից մէկում: Պայթիւնի հետեւանքով զոհւել է 28 մարդ, վիրաւորւել՝ աւելի քան 40-ը:

Ահաբեկչական գործողութեան պատասխանատւութիւնը ստանձնել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորումը:

 

Յարակից լուրեր

  • Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ
    Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ

    Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներին թէեւ վերջին 20 տարւայ ընթացքում մեզանում անդրադարձել են բազմիցս, բայց 2020 թ. 44-օրեայ պատերազմը, մեծ տէրութիւնների եւ ՀՀ հարեւան պետութիւնների, այդ թւում` Իրանի պաշտօնական յայտարարութիւնները եւ նրանց կողմից որդեգրւած դիրքորոշումները ստեղծել են որոշակի անհրաժեշտութիւն` վերանայելու Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ նշւած պետութիւնների, մասնաւորապէս Իրանի դիրքորոշումը՝ որը պայմանաւորւած էր նախկին պատերազմների ընթացքում եւ դրանց ակտիւ փուլերում (1992-1994 թթ. եւ 2016 թ. ապրիլ) ու առհասարակ 1992 թւականից մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատւածում արձանագրւած իրողութիւններով։

  • «ԱԳ նախարարը կը մեկնի Նիւ Եօրք». Խաթիբզադէ
    «ԱԳ նախարարը կը մեկնի Նիւ Եօրք». Խաթիբզադէ

    ԱԳ նախարարը կը մեկնի Նիւ Եօրք: Նախատեսւած է նախարար Ամիր Աբդօլլահեանի հանդիպումները 45 երկրների, այդ թւում՝ 4+1-ի ԱԳ նախարարների հետ: 

  • «Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածն Իրանում համարում են ե՛ւ հակահայկական, ե՛ւ հակաիրանական». Գարիկ Միսակեան
    «Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածն Իրանում համարում են ե՛ւ հակահայկական, ե՛ւ հակաիրանական». Գարիկ Միսակեան

    Իրանագէտ Գարիկ Միսակեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ ինչպէս է Իրանն արձագանգել ՀՀ Սիւնիքի մարզում Գորիս-Կապան ճանապարհի խափանմանն ու ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներից մաքսավճար գանձելուն։

  • «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը
    «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը

    Յարգելի՛ հայրենակիցներ,

    Գորիս-Կապան ճանապարհահատւածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարւած մնալ։ Օգտւելով ՀՀ իշխանութիւնների թողտւութիւնից եւ յանցաւոր անգործութիւնից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կէտեր է տեղադրել։ Լրջագոյն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակութիւն ունեցող Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով։

  • «ՀՀ վարչապետի ասածն անակնկալ էր, Իրանում լուրջ վրդումունքի ալիք կարող է բարձրանալ». Ռոբերտ Բեգլարեան
    «ՀՀ վարչապետի ասածն անակնկալ էր, Իրանում լուրջ վրդումունքի ալիք կարող է բարձրանալ». Ռոբերտ Բեգլարեան

    Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մօտ տեղադրւած ադրբեջանական ոստիկանական յենակէտի տեղադրման արդիւնքում Իրանից Հայաստան մուտք գործող բեռնատարների վրայ կիրառւող, մեղմ ասած, ճնշումների, ՀՀ վարչապետի` նախօրէին ԱԺ-ում հնչեցրած յայտարարութեան, իրանական կողմի արձագանգի եւ հնարաւոր բախումների շուրջ «Իրաւունք»-ը զրուցել է Իսլ. խորհրդարանի հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։