Հա

Քաղաքական

25/07/2021 - 13:40

«Կորոնավիրուսի 5-րդ ալիքի պիկը դեռեւս չի յաղթահարւել». Զալի

Կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրան նահանգի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին նշել է, որ կորոնավիրուսի 5-րդ ալիքի պիկը դեռեւս չի յաղթահարւել։

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրան նահանգի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին նշել է, որ կորոնավիրուսի 5-րդ ալիքի պիկը դեռեւս չի յաղթահարւել. հաղորդում է ԻՌՆԱ-ն։

«Կորոնավիրուսային կանխատեսումները վկայում են, որ համավարակի հետեւանքով, հոսպիտալացւածների թւերը մինչեւ յառաջիկայ շաբաթներ՝ կաւելանան, հասնելով օրական 9 հազարի», նշել է նա՝ ահազանգելով, հիւանդանոցների մահճակալային ֆոնդի սպառման վտանգի մասին։

Դոկտ. Ալիռեզա Զալին համոզմունք է յայտնել, որ արձակուրդները չեն կարող լինել իրավիճակի եւ նոր ալիքների բռնկման լաւագոյն միջոցը՝ նշելով, որ պէտք է ապահովել ժողովրդի կենցաղային կարիքները՝ չկանխարգելելով նրանց տնտեսական գործունէութեան ծաւալման առիթները։

Նա յստակեցնելով, որ տնտեսական ոլորտում անհրաժեշտ է կիրառել աւելի արդիւնաւէտ լուծումներ՝ աւելացրել է, որ այս պահի դրութեամբ հոսպիտալացւածների թիւը հասնում է 7 հազար 800 հոգու։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։