Հա

Քաղաքական

26/07/2021 - 08:30

«Իրանն ապացուցել է, որ յուսալի բարեկամ եւ գործընկեր է». Ռէյիսին՝ Կատարի ԱԳՆ-ի հետ հանդիպման ժամանակ

Նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ երեկոյեան հանդիպել է Կատարի վարչապետի առաջին տեղակալ եւ ԱԳ նախարար Շէյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ:

«alikonline.ir» - Նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ երեկոյեան հանդիպել է Կատարի վարչապետի առաջին տեղակալ եւ ԱԳ նախարար Շէյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին, այաթ. Ռէյսիսին նշել է, որ Իրանը եւ Կատարը տարածաշրջանային գործընկերներ են, եւ Դոհայի հետ յարաբերութիւնները իւրայատուկ նշանակութիւն ունեն Թեհրանի համար:

Ընդգծելով, որ իր գլխաւորած կառավարութեան համար հարեւան երկրների հետ յարաբերութիւնները լինելու են առաջնահերթութիւն, նորընտիր նախագահն ասել է. «Իրանն ապացուցել է, որ յուսալի բարեկամ եւ գործընկեր է: Համոզւած եղէք, որ Իրանը բարեկամաբար է տրամադրւած իր հարեւանների նկատմամբ»:

Խօսելով տարածաշրջանային իրավիճակի մասին, հոջ. Ռէյիսին նշել է, որ տարածաշրջանում անկայունութեան արմատները պէտք է փնտրել արտատարածաշրջանային ուժերի մօտ. «Տարածաշրջանում անվտանգութեան եւ կայունութեան հաստատման լուծումը տարածաշրջանի երկրների համագործակցութիւնն է՝ հիմնւած փոխադարձ քաղաքական վստահութեան եւ տարածաշրջանում արտաքին միջամտութիւնների գործնական մերժման վրայ»,- շեշտել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։