Հա

Քաղաքական

27/07/2021 - 13:40

Հանրապետութեան նախագահ. «Համավարակի պայմաններում, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի գործունէութիւնը պատերազմական իրավիճակի դիմակայմանն էր նման»

Համավարակի պայմաններում, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի գործունէութիւնը պատերազմական գործողութիւնների էր նման: Այս մասին այսօր յուլիսի 27-ին, Կորոնավիրուսի դէմ  պայքարի ազգային շտաբի վերջին նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Համավարակի պայմաններում, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի գործունէութիւնը պատերազմական գործողութիւնների էր նման: Այս մասին այսօր յուլիսի 27-ին, Կորոնավիրուսի դէմ  պայքարի ազգային շտաբի վերջին նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով, շտաբի գործունէութեանը Հանրապետութեան նախագահը նշել է, որ նրանք կատարեցին ամենաբարդ առաջադրանքները՝ պայքարելով համավարակի դէմ:

«Պատժամիջոցներ եւ տնտեսական պատերազմի պայմաններում, երբ թշնամիների նպատակը հասարակութեան պառակտումն էր՝ կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբը ստանձնեց պատերազմական շտաբի առաքելութիւնը»,- նշել է Նախագահ Ռոհանին՝ բարձր գնահատելով, շտաբի գործունէութիւնը:

«Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի որոշումների առանցքում՝ ժողովրդի առողջութեան եւ անվտանգութեան ապահովումն էր, նրանց կենցաղային կարիքներին վերաբերող հարցերի լուծումը»,- նշել է դոկտ. Ռոհանին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։