Հա

Քաղաքական

28/07/2021 - 09:45

«Կորոնավիրուսի 5-րդ ալիքի կորի բարձրունքում ենք». ԱՆ

Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին անդրադառնալով կորոնավիրուսի 5-րդ ալիքի բռնկմանը նշել է, որ հակահամաճարակային միջոցառումների անտեսումը բարդացնում է համավարակի կառավարումը՝ խոչընդոտելով նոր ալիքի վերահսկումը:

«alikonline.ir» - Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին անդրադառնալով կորոնավիրուսի 5-րդ ալիքի բռնկմանը նշել է, որ հակահամաճարակային միջոցառումների անտեսումը բարդացնում է համավարակի կառավարումը՝ խոչընդոտելով նոր ալիքի վերահսկումը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Միջոցառումների խստացումը՝ 6-օրեայ արձակուրդը չազդեց համավարակի կառավարմանը, այդ օրերին բոլոր ռեստորանները աշխատում էին եւ քաղաքացիները ուղեւորութիւնների էին մեկնում, հարաւային քաղաքաների ուղղութեամբ մարդկային հոսքը չէր դադարում, մասնաւորապէս հարաւային քաղաքներում մահճակալային ֆոնդը գերծանրաբեռնւած է»,- նշել է նախարար Նամաքին:

Նշելով, որ իրավիճակը յուսադրիչ չէ, նախարար Նամաքին այնուամենայնիւ շեշտել է, որ հակահամաճարակային միջոցառումների պահպանումը կարող է նւազեցնել նոր դէպքերի գրանցումը եւ աճը:

«Հարաւային որոշ նահանգներում իրավիճակի բարելաւման միտում է արձանագրում, Սիստան եւ Բելուչիստանում՝ յատկապէս: Այդուհանդերձ, երկրի միւս քաղաքներում կանխատեսւում է նոր դէպքերի աճ եւ կորոնավիրուսային իրավիճակի սրընթաց վատթարացման միտում»,- նշել է նա:

Անդրադառնալով կորոնավիրուսային պատւաստումներին ԱՆ-ն նշել է, որ պատւաստանիւթի նոր չափաբաժինը կարող է ապահովել զանգւածային պատւաստման պրոցեսի կայուն տեմպերը: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։