Հա

Քաղաքական

28/07/2021 - 12:40

50 երկրի ներկայացուցիչներ կը մասնակցեն նորընտիր նախագահի երդմնակալութեան արարողութեանը

50 երկրների ներկայացուցիչներ կը մասնակցեն նորընտիր նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի երդմնակալութեան արարողութեանը: Այս մասին յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահական կազմի անդամ Սէյէդ Մոհսէն Դեհնաւին:

«alikonline.ir» - 50 երկրների ներկայացուցիչներ կը մասնակցեն նորընտիր նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի երդմնակալութեան արարողութեանը: Այս մասին յայտնել է Իսլ. խորհրդարանի նախագահական կազմի անդամ Սէյէդ Մոհսէն Դեհնաւին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Կորոնավիրուսային իրավիճակի պատճառով, երդմնակալութեան արարողութեանը հրաւիրւած օտարերկրացի մասնակիցներից շատերը չեն ներկայանալու»,- նշել է նա՝ աւելացնելով, որ երդմնակալութեան արարողութիւնը կայանալու է հինգշաբթի օգոստոսի 5-ին՝ հակահամաճարակային կանոնների պահպանման պայմաններում:

Նա, նշել է, որ օտարերկրեայ հրաւիրեալներից, արդէն 50-ը հաստատել են իրենց մասնակցութիւնը: Որոշ երկրներ նախագահի, ոմանք վարչապետի, փոխվարչապետի, կամ նախարարների մակարդակով կը մասնակցեն ծրագրին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։