Հա

Քաղաքական

29/07/2021 - 16:00

«Իրանը պատրաստ է աջակցելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն խաղաղութեան հաստատմանը». ԱԳՆ խօսնակ

Իրանը մտահոգութիւն է յայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցող սահմանային բախումների կապակցութեամբ եւ պատրաստակամութիւն է յայտնել նպաստելու երկու երկրների միջեւ կայուն խաղաղութեան հաստատմանը։

«alikonline.ir» - Իրանը մտահոգութիւն է յայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցող սահմանային բախումների կապակցութեամբ եւ պատրաստակամութիւն է յայտնել նպաստելու երկու երկրների միջեւ կայուն խաղաղութեան հաստատմանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն։

ԱԳ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն երկու կողմերին առաւելագոյն զսպւածութեան կոչ է արել՝ շեշտելով, որ առկայ խնդիրները պէտք է կարգաւորւեն բացառապէս խաղաղ միջոցներով։

Կարեւորելով Հարաւային Կովկասում կայուն խաղաղութեան հաստատման անհրաժեշտութիւնը, ԱԳՆ մամլոյ խօսնակն Իրանի անունից պատրաստակամութիւն է յայտնել աջակցելու երկու երկրներին՝ հասնելու կայուն խաղաղութեան։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։