Հա

Քաղաքական

31/07/2021 - 13:20

«Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի որոշումները միշտ հիմնւած են եղել հաւաքական իմաստութեան վրայ». Ռոհանի

Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի որոշումները միշտ հիմնւած են եղել գիտական սկզբունքների եւ հաւաքական իմաստութեան վրայ: Այս մասին այսօր՝ յուլիսի 31-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի որոշումները միշտ հիմնւած են եղել գիտական սկզբունքների եւ հաւաքական իմաստութեան վրայ: Այս մասին այսօր՝ յուլիսի 31-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի գործունէութեանը, դոկտ. Ռոհանին նշել է, որ շտաբի լիազօրութիւնները հաւասարազօր են եղել Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդին, ինչը բացառիկ երեւոյթ է: Ըստ նրա՝ շտաբի իւրաքանչիւր նիստի ընթացքում քննարկւել են այն հարցերը, որոնք ներառւած են եղել շտաբի մասնագիտական յանձնաժողովների օրակարգերում:

«Այսինքն, եթէ յետդարձ հայեացքով դիտարկէք շտաբի կայացրած որոշումները, ապա չէք գտնի որեւէ որոշում, որը հակասի գիտական սկզբունքներին: Շտաբի որոշումները միշտ հիմնւած են եղել գիտական սկզբունքների եւ հաւաքական իմաստութեան վրայ»,- շեշտել է Հանրապետութեան նախագահը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։