Հա

Քաղաքական

01/08/2021 - 08:30

«Որոշ նահանգներում մարդկանց 60%-ը պատւաստման չի ներկայացել». Ռէյիսի

Վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ որոշ նահանգներում մարդկանց 60%-ը պատւաստման չի ներկայացել: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակ դոկտ. Ալիռեզա Ռէյիսին:

«alikonline.ir» - Վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ որոշ նահանգներում մարդկանց 60%-ը պատւաստման չի ներկայացել: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարել է Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի խօսնակ դոկտ. Ալիռեզա Ռէյիսին:

«Միջին հաշւով, 55 տարեկանից բարձր մարդկանց 30%-ը չի ներկայացել կորոնավիրուսի դէմ պատւաստման կենտրոններ: Վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ որոշ նահանգներում մարդկանց 60%-ը պատւաստման չի ներկայացել»,- ասել է նա՝ յաւելելով, որ ներկայաումս հոսպիտալացւած 100 վարակակրից 90-ը 70 տարեկանից բարձր են, եւ նրանցից միայն 10-ը կարող է պատւաստում ընդունած լինել, այն էլ միան առաջին դոզան:

Մասնագէտը զգուշացրել է, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը 10 անգամ աւելի վարակիչ է, քան չինկան Ուհան վիրուսը, մինչդեռ ներկայումս մեր երկրում տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների մի զգալի մասը չեն ներկայացել պատւաստում ընդունելու, իսկ դա մեծապէս նպաստել է վարակակիրների թւի աւելացմանը:

Ռէյիսին նաեւ զգուշացրել է հակահամաճարակային միջոցառումների պահպանման մակարդակի իջեցման մասին՝ նշելով, որ դա կտրուկ իջել է՝ հասնելով 40%-ի, ինչը նոյնպէս նպաստել է վարակի նոր ալիքի բռնկմանը:

«Ներկայումս երկրի 385 քաղաք գտնւում է կարմիր կամ նարնջագոյն գօտում, եւ այս բոլոր քաղաներն արտադրում են նոր վարակակիրներ: Միայն Թեհրանում 8300-8400 վարակակիր հիւանդ է հոսպիտալացւած»,- տեղեկացրել է նա:

Համավարակի տարածման ընթացքը կանխելու համար, ըստ Ռէյիսիի՝ անհրաժեշտ են խիստ միջոցառումներ. «Համավարակի դէմ պայքարելու եւ դրա շղթան կոտրելու համար անհրաժեշտ է խիստ կարանտին եւ պէտք է խիստ վարւել բոլոր նրանց հետ, ովքեր կը խախտեն կանոնները»,- յստակեցրել է մասնագէտը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։