Հա

Քաղաքական

01/08/2021 - 10:00

Կարմիր Մահիկը ներմուծեց պատւաստանիւթի 10-րդ խմբաքանակը

Կարմիր Մահիկը ներմուծել է հակակորոնավիրուսային պատւաստանիւթի 10-րդ խմբաքանակը: 

«alikonline.ir» - Կարմիր Մահիկը ներմուծել է հակակորոնավիրուսային պատւաստանիւթի 10-րդ խմբաքանակը: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ տեղեկացրեց Կարմիր Մահիկ կազմակերպութեան նախագահ Քարիմ Հեմաթին:

Ըստ նրա՝ 10-րդ խմբաքանակն ընդհանուր առմամբ պարունակում է 1 մլն 120 հազար դոզա պատւաստանիւթ, որը երկիր է ներմուծւել 12 չւերթով: Պատւաստանիւթերը «Էմամ Խոմէյնի» միջագային օդանաւակայանում յանձնւել են Առաողջապահութեան նախարարութեանը:

Հեմաթին նշել է, որ Կարմիր Մահիկը մինչ այժմ երկիր է ներմուծել 11 մլն 520 հազար դոզա պատւաստանիւթ: Նա նշել է, որ կազմակերպութիւնը քայլեր է ձեռնարկում, որպէսզի առաջիկայ ամիսներին կարողանայ կատարել 30 մլն դոզա պատւաստանիւթ ներմուծելու իր յանձնառութիւնը:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։