Հա

Քաղաքական

01/08/2021 - 13:00

«Ներողութիւն ենք խնդրում ժողովրդից բացթողումների եւ թերութիւնների համար». Ռոհանի

Մենք դեռ պարտական ​​ենք ժողովրդին, եւ եթէ մեր պայմաններն աւելի լաւ լինէին, մենք բոլորս համագործակցէինք, եւ երկրի միւս ուժերը մեզ աւելի օգնէին, մենք կը հասնէինք աւելի լաւ արդիւնքների: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին գործող կառավարութեան վերջին նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Մենք դեռ պարտական ​​ենք ժողովրդին, եւ եթէ մեր պայմաններն աւելի լաւ լինէին, մենք բոլորս համագործակցէինք, եւ երկրի միւս ուժերը մեզ աւելի օգնէին, մենք կը հասնէինք աւելի լաւ արդիւնքների: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին գործող կառավարութեան վերջին նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Անդրադառնալով ԱՄՆ պատժամիջոցների պատճառով ստեղծւած բարդ՝ փաստացի պատերազմական պայմաններին, որոնց ընթացքում ստիպւած է եղել գործել կառավարութիւնը, դոկտ. Ռահանին ասել է. «Մեր ժողովուրդը դժգոհ է կենցաղի եւ ապրուստի պայմաններից եւ իրաւունք ունի: Պէտք է տեսնել, թէ ինչ կարելի է անել փաստացի պատերազմային պայմաններում, երբ չունէք բանկային յարաբերութիւններ եւ առեւտուրն իրականացնում էք տարադրամի փոխանակման կէտերի միջոցով, երբ ձեր եկամուտները նւազում են առնւազն 20 տոկոսով, իսկ ներմուծման դէպքում, ներմուծւած ապրանքի գինն աւելանում է առնւազն 20 տոկոսով: Մենք պատժամիջոցային պայմանների պատճառով ստիպւած եղանք արգելել 2500 անուն ապրանքի, այդ թւում՝ աւտոմեքենանների ներմուծումը: Երբ ապարանքների ներմուծումն արգելւում է, հետեւանքները պարզ են, դրանց գները շուկայում բարձրանում են: Բայց մենք այլ ելք չունէինք, քան արգելել ոչ անհրաժեշտ ապրանքների ներմուծումը եւ ներմուծել այնպիսի ապրանքներ, որոնք անհարաժեշտ են գործարանների համար եւ մարդկանց կեանքի համար առաջին անհրաժեշտութեան ապարանքները՝ 4200 թուման արտօնեալ արժոյթով եւ առաջնահերթութեամբ»: 

Հանրապետութեան նախագահը նշել է, որ կառավարութիւնն արել է հնարաւոր ամէն ինչ, սակայն պատերազմական պայմաններում չպէտք է ակնկալել այն արդիւնքները, ինչ՝ խաղաղ պայմաններում. «Մենք արեցինք հնարաւորը, բայց սա չի նշանակում, որ մեր աշխատանքը կատարեալ էր, անշուշտ կային բացթողումներ: Մենք սխալներից զերծ չէինք: Մենք փորձեցինք դրանք նւազագոյնի հասցնել, բայց եթէ եղել են թերութիւններ եւ բացթողումներ, ապա դրանց համար ներողութիւն ենք խնդրում ժողովրդից»,- ասել է դոկտ. Ռոհանին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։