Հա

Քաղաքական

03/08/2021 - 09:50

«Համաձայնութեան ձեւաւորումը անհասանելի չէ». Ռոհանի

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ օգոստոսի 2-ին, իր պաշտօնավարման վերջին օրը, հարցազրոյց է տւել Իրանի ազգային հեռուստաընկերութեանը՝ անդրադառնալով տարբեր թեմաների, այդ թւում՝ Միջուկային գործարքի վերականգնամն առնչութեամբ անցկացւած բանակցութիւններին, գնաճի զսպման պլաններին, պատւաստանիւթերի ձեռքբերման գործողութիւններին, երկրի խնդիրների լուծմանն անհրաժեշտ նախադրեալներին եւ այլ թեմաների:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ օգոստոսի 2-ին, իր պաշտօնավարման վերջին օրը, հարցազրոյց է տւել Իրանի ազգային հեռուստաընկերութեանը՝ անդրադառնալով տարբեր թեմաների, այդ թւում՝ Միջուկային գործարքի վերականգնամն առնչութեամբ անցկացւած բանակցութիւններին, գնաճի զսպման պլաններին, պատւաստանիւթերի ձեռքբերման գործողութիւններին, երկրի խնդիրների լուծմանն անհրաժեշտ նախադրեալներին եւ այլ թեմաների. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Միջուկային գործարքի վերականգնման հարցում Իսլ. խորհրդարանի հաստատած բանաձեւի վերաբերեալ առաջացած խնդիրներին՝ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ Իսլ. յեղափոխութեան չափորոշիչների՝ նկատառումներով Գործարքի վերականգնումը անձեռնմխելի երեւոյթ չէ:

Անդրադառնալով նախագահի պաշտօնում իր առաջադրման երկրորդ շրջանի դրդապատճառներին, Նախագահ Ռոհանին նշել է, որ թեկնածութիւնն առաջադրել է՝ խոչընդոտները դիւանագիտական ճանապարհով լուծելու համար:

Գնաճը միանիշ թւի հասցնելուն ուղղւած կառավարութեան պլանների վերաբերեալ դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ 26 տարուց յետոյ, Իրանում գնաճի ցուցանիշը երկու տարով հասցւեց միանիշ թւի:

«Մեր տնտեսական աճը առաջին 4 տարիների ընթացքում միջին հաշւով կազմել է 4.5 տոկոս, իսկ 11-րդ կառավարութիւնում այն արձանագրել է կայուն տեմպեր»,- նշել է նա՝ աւելացնելով, որ տնտեսական վիճակագրութիւնները փաստում են, որ իր ղեկավարած կառավարութիւնը կեանքի է կոչել տնտեսական աճի մասին ժողովրդին տւած խոստումները:

Հանրապետութեան նախագահի խօսքով, կորոնավիրուսի դէմ պայքարի եւ պատւաստանիւթերի ձեռքբերման ուղղութեամբ դրական քայլեր են կատարւել եւ, չնայած, որոշ ուշացումների եւ բարդութիւնների, ընդհանուր առմամբ արդիւնքները գոհացուցիչ են:

Դոկտ. Ռոհանիի համոզմամբ՝ երկրի բոլոր եւ, մասնաւորապէս, որոշ խնդիրների լուծումը պահանջում է ամբողջ համակարգի միասնականութիւնը, համախմբւածութիւնը եւ ուղեկցումը, ինչպէս նաեւ՝ հանրային, կենցաղային, մշակութային եւ այլ ոլորտներում ուղեգծային վերանայումներ, ինչը կապահովի բազմակողմանի զարգացման եւ խոչընդոտների յաղթահարման նախադրեալները:

Յաջորդ կառավարութեան օրակարգային առաջնահերթութիւներին անդրադառնալով, դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ Միջուկային գործարքի վերականգման վերաբերեալ բանակցութիւնների արդիւնաւորումը յաջորդ կառավարութեան օրակարգային թիւ 1 հարցն է:

Պետական բիւջէի դեֆիցիտի ծածկմանն ուղղւած քայլերի վերաբերալ Նախագահ Ռոհանին նշել է, որ Կենտրոնական բանկի կողմից պետական բիւջէի դեֆիցիտի ֆինանսաւորումը կարող էր աղէտալի հետեւանքներ ունենալ տնտեսութեան համար:

«Մենք չդիմեցինք Կենտրոնական բանկին պետական բիւջէի դեֆիցիտի մարման համար: Մենք ԿԲ-ից պարտք չվերցրեցինք, այլ կիրառեցինք տարբեր տնտեսա-ֆինանսական լուծումներ»,- նշել է նա:

Կոռուպցիայի կանխարգելման եւ հակազդման ռազմավարութիւնը, ըստ Նախագահ Ռոհանիի՝ ենթադրում է տարբեր ոլորտներում հաշւետւողականութեան եւ թափանցիկութեան ապահովումը: Այսպիսի պահանջ ամրագրւած է մի շարք ինստիտուտներում: Այս դրոյթը պէտք է տարածել ամբողջ հասարակութիւնում՝ ապահովելով, հասարակական հաշւետւողականութիւնը:

Վերջում Նախագահ Ռոհանին՝ պատասխանելով հարցմանը, թէ պաշտօնավարման ժամկէտի աւարտից յետոյ ինչով է զբաղւելու նշել է, որ պատրաստւում է գործունէութիւն ծաւալել գիտական եւ մշակութային ոլորտներում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։