Հա

Քաղաքական

05/08/2021 - 12:40

Ռէյիսին՝ Փաշինեանի հետ հանդիպման ժամանակ. «Իրանը ջանքեր չի խնայի տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան խորացման համար»

Իրանը ջանքեր չի խնայի տարածաշրջանում տեւական խաղաղութեան եւ կայունութեան խորացման ուղղութեամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, նախագահի երդմնակալութեան արարողութեանը մասնակցելու նպատակով, Իրան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպման ընթացքում յայտնել է Հանրապետութեան նորընտիր նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին:

«alikonline.ir» - Իրանը ջանքեր չի խնայի տարածաշրջանում տեւական խաղաղութեան եւ կայունութեան խորացման ուղղութեամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, նախագահի երդմնակալութեան արարողութեանը մասնակցելու նպատակով, Իրան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպման ընթացքում յայտնել է Հանրապետութեան նորընտիր նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացման կարեւորութեանը, Նախագահ Ռէյիսին նշել է, որ երկկողմ համագործակցութիւնների խորացման նպատակով, անհրաժեշտ է արդիւնաւորել համատեղ նախագծերը՝ նպաստելով, երկու երկրների եւ ժողովուրդների շահերին:

Նախագահ Ռէյիսին դիտարկելով Իրան-Հայաստան տնտեսական, առեւտրական, գիտատեխնոլոգիական եւ այլ ոլորտների շահերը նշել է, որ համատեղ ներուժն իրացնելով հնարաւոր է հասնել ժողովրդի բարեկեցութեան ապահովմանը:

Ընդգծելով, տարածաշրջանում տեւական խաղաղութեան հաստատման եւ անվտանգութեան ապահովման երկկողմ ջանքերի գործադրման անհրաժեշտութիւնը՝ Նախագահ Ռէյիսին յստակեցրել է, որ երկկողմ եւ բազմակողմ համագործակցութիւնների ընդլայնումը կարող է նպաստել տարածաշրջանային բազմակողմ խաղաղութեան հաստատմանը:

«Իրանն իր ջանքերը գործադրելու է՝ նպաստելու հակամարտութիւնների բացառման, խաղաղութեան հասատաման եւ տարածաշրջանում տեւական խաղաղութեան կայացման ուղղութեամբ»,- նշել է նորընտիր նախագահը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր հերթին շնորհաւորելով հոջ. Ռէյիսիին նախագահի պաշտօնում ընտրւելու առիթով, նշել է, որ Իրանի հետ յարաբերութիւնները ՀՀ-ի համար ունեն առանցքային նշանակութիւն եւ վստահեցրել է, որ Իրանի հետ յարաբերութիւնները կը զարգանան յառաջիկայում:

«Երեւանը իր պատրաստակամութիւնն է յայտնում ԻԻՀ-ի հետ ամենաբարձր մակարդակի յարաբերութիւնների ամրապնդման ուղղութեամբ»,- նշել է Նիկոլ Փաշինեանը:

Յիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Հանրապետութեան նորընտիր նախագահ հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի երդմնակալութեան արարողութեանը մասնակցելու նպատակով, այսօր՝ օգոստոսի 5-ին ժամանել է Թեհրան:

Նիկոլ Փաշինեանին «Մեհրաբադ» օդանաւակայանում դիմաւորել են իրանցի բարձրաստիճան պաշտօնեաներ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։