Հա

Քաղաքական

05/08/2021 - 20:00

Նախագահի երդմնակալութեանը ՀՀ-ն մասնակցեց վարչապետի, Ադրբեջանը եւ Թուրքիան խորհրդարանի խօսնակների մակարդակով

Նախագահ Ռէյիսիի երդմնակալութեան պաշտօնական արարողութեանը Հայաստանը մասնակցեց վարչապետի, Ադրբեջանը եւ Թուրքիան՝ խորհրդարանի խօսնակների մակարդակով: ՀՀ վարչապետին «Մեհրաբադ»-ում ընդունեցին իրանցի բարձրաստիճան պաշտօնեաներ։ Նա, հանդիպում ունեցաւ Նախագահ Ռէյիսիի հետ։

«alikonline.ir» - Նախագահ Ռէյիսիի երդմնակալութեան պաշտօնական արարողութեանը Հայաստանը մասնակցեց վարչապետի, Ադրբեջանը եւ Թուրքիան՝ խորհրդարանի խօսնակների մակարդակով:

ՀՀ վարչապետին «Մեհրաբադ»-ում ընդունեցին իրանցի բարձրաստիճան պաշտօնեաներ։ Նա, հանդիպում ունեցաւ Նախագահ Ռէյիսիի հետ։

Հանդիպմանը, նրանք քննարկեցին երկուստեք յարաբերութիւնների խորացման հեռանկարը, տնտեսական ոլորտին վերաբերող հարցերը։ Մեղրիի ազատ տնտեսական գօտու գործունէութեան ապահովումը, ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առեւտրի ռեժիմի կիրառման հնարաւորութիւնը։

Նախագահը հայկական կողմին ներկայացրեց տարածաշրջանում տեւական խաղաղութեան հաստատման եւ հակամարտութիւնների բացառմանն ուղղւած՝ մեր երկրի ջանքեր գործադրելու պատրաստակամութիւնը։

Իսկ, աւելի ուշ, Նախագահը ընդունեց Թուրքիայի պատւիրակութեանը, այդ երկրի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շանթուփի գլխաւորութեամբ։

Նախագահը յայտնեց իր պատրաստակամութիւնը՝ յարաբերութիւնների խորացման ուղղութեամբ։

Այդ երկրի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտահոգութիւն յայտնեցին աֆղանական վերջին զարգացումների առնչութեամբ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, նրանց խորհրդարանական պատւիրակութեանը դիմաւորեցին Իսլ. խորհրդարանի նախագահական կազմից Մոթեֆաքեր Ազադը։

Հանրապետութեան նախագահը իր երդմնակալութիւնից առաջ չհանդիպեց ադրբեջանցիների հետ, ինչպէս դա տեղի ունեցաւ Հայաստանի, Ռուսաստանի, Աֆղանստանի, Թուրքիայի եւ մի քանի, այլ պետութիւնների պարագային։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։