Հա

Քաղաքական

07/08/2021 - 08:20

«ԱԽ-ն պէտք է միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում Իսրայէլի արկածախնդրութեան դէմ». Թախթ Ռաւանչի

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին կոչ է արել քայլեր ձեռնարկել տարածաշրջանում Իսրայէլի արկածախնդրութեան դէմ: 

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռաւանչին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին կոչ է արել քայլեր ձեռնարկել տարածաշրջանում Իսրայէլի արկածախնդրութեան դէմ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Այսօր Իսրայէլը եւ նրա կողմնակիցները կեղծ տեղեկութիւններ են հաղորդել տարածաշրջանի ջրերում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնների վերաբերեալ`ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին համոզելու համար դատապարտել Իրանին եւ ձախողւել են:

Մենք կտրականապէս մերժում ենք այս պնդումները: Անվտանգութեան խորհուրդը պէտք է միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում Իսրայէլի արկածախնդրութեան դէմ, եւ մերժի նրա խաբէութիւնը եւ կեղծիքները»,- գրել է Թախթ Ռաւանչին:

Միեւնոյն ժամանակ, ուրբաթ օրը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ, դեսպան Զահրա Էրշադին, Mercer Street լցանաւի միջադէպի հետ կապւած ԱԽ փակ նիստի աւարտից յետոյ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Իրանին ուղղւած սիոնիստական ռեժիմի պաշտպանութեան նախարարի սպառնալիքներին, ասել է. «Մենք չենք վարանի պաշտպանւել եւ ապահովել մեր ազգային շահերը:

Իսրայէլի ռեժիմը շարունակում է լկտիօրէն սպառնալ ուժ կիրառել տարածաշրջանի երկրների դէմ: Այս ռեժիմն աւելի քան եօթ տասնամեակ տարածաշրջանում անկայունութեան եւ անապահովութեան հիմնական աղբիւրն է»,- ասել է նա:

Նշելով, որ Mercer Street լցանաւի միջադէպից անմիջապէս յետոյ, Իսրայէլն անմիջապէս մեղադրել է Իրանին, դեսպան Էրշադին ասել է. «Սա Իսրայէլի ռեժիմի սովորական գործելաոճն է: Այն նպատակ ունի շեղել համաշխարհային հանրային կարծիքը այս ռեժիմի յանցագործութիւններից եւ տարածաշրջանում նրա անմարդկային գործողութիւններից:

Նրանք մեղադրում են ուրիշներին սխալ գործերի մէջ, իսկ Մերձաւոր Արեւելքի գրեթէ բոլոր իրադարձութիւններից յետոյ մեղադրում են Իրանին: Նրանք դա անում են անմիջապէս եւ առանց որեւէ ապացոյցի»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալը շեշտելով, որ ստելն ու խաբէութիւնն Իսրայէլի գործիքակազմի մշտական բաղկացուցիչներն են, ասել է. «Mercer Street-ի միջադէպի վերաբերեալ իսրայէլական աժեոտաժի նպատակն է թաքցնել իր ահաբեկչական գործողութիւնները առեւտրային նաւարկութեան դէմ: Ընդամէնը երկու տարւայ ընթացքում այս ռեժիմը յարձակւել է տարածաշրջանի ծովերում գտնւող աւելի քան 10 առեւտրային նաւի վրայ:

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը պէտք է ապացուցի, որ Իսրայէլի ռեժիմի խաբէութեան եւ կեղծիքի ծուղակը չի ընկնում: Ինչպէս ընդգծել էինք Անվտանգութեան խորհրդի նախագահին ուղղւած մեր վերջին նամակում, մենք մերժում ենք Իսրայէլի անհիմն պնդումները Mercer Street-ի միջադէպի վերաբերեալ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։