Հա

Քաղաքական

07/08/2021 - 13:20

«Թշնամուն չյաջողւեց մեկուսացնել Իրանին». Արա Շահվերդեանը՝ նախագահի երդմնակալութեան արարողութեան մասին

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը «Ֆարս» լրատւական գործակալութեան հետ զրոյցում, անդրադարձել է Հանրապետութեան նախագահի երդմնակալութեան արարողութեանը միջազգային բարձրաստիճան պաշտօնեաների ներկայութեանը՝ շեշտելով, որ թշնամուն չյաջողւեց մեկուսացնել Իրանին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը «Ֆարս» լրատւական գործակալութեան հետ զրոյցում, անդրադարձել է Հանրապետութեան նախագահի երդմնակալութեան արարողութեանը միջազգային բարձրաստիճան պաշտօնեաների ներկայութեանը՝ շեշտելով, որ թշնամուն չյաջողւեց մեկուսացնել Իրանին:

Նշելով, որ Իրանը գտնւում է միջազգային եւ տարածաշրջանային ուժերի ուշադրութեան կենտրոնում, Արա Շահվերդեանը յաւելել է, որ թշնամիները մշտապէս փորձում են մեկուսացնել Իրանին, սակայն, կրկին անգամ դա նրանց չյաջողւեց:

«Երդմնակալութեան արարողութեանը բազմաթիւ միջազգային բարձրաստիճան պաշտօնեաների ներկայութիւնը փաստեց, որ նրանք մէկ անգամ եւս ձախողւեցին՝ Իրանին մեկուսացնելու իրենց պլաններում»,- յստակեցրել է Արա Շահվերդեանը:

«Որոշ երկրներ երդմնակալութեան արարողութեանը ներկայացան ամենաբարձր մակարդակով, այդ թւում, նաեւ, Հայաստանը»,- նշել է Շահվերդեանը:

«Հարեւան երկրներին բարեկական ձեռք մեկնելու նախագահ Ռէյիսիի պատրաստակամութիւնն անշուշտ իր դրական արդիւնքները կունենայ Իրանի արտաքին քաղաքականութիւնում: Այն, փաստում է մասնաւորապէս հարեւան երկրների նկատմամբ Իրանի խաղաղասիրական նպատակների մասին»,- նշել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։