Հա

Քաղաքական

08/08/2021 - 10:40

Ղալիբաֆը շնորհաւորել է լրագրողի օրւայ կապակցութեամբ

Առանց լրագրողների քննադատութիւնը, փոփոխութիւնը, բարեփոխումը եւ թափանցիկութիւնն անհնար կը լինէր: Այս մասին Իսլ. խորհրդարանի այսօրւայ նիստի ընթացքում յայտարարել է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ լրագրողի օրւայ կապակցութեամբ:

«alikonline.ir» - Առանց լրագրողների քննադատութիւնը, փոփոխութիւնը, բարեփոխումը եւ թափանցիկութիւնն անհնար կը լինէր: Այս մասին Իսլ. խորհրդարանի այսօրւայ նիստի ընթացքում յայտարարել է խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ լրագրողի օրւայ կապակցութեամբ. յայտնում է ԻՌՆԱ-ն:

«Շնորհաւորում եմ մորդադի 17-ի՝ լրագրողի օրւայ առիթով, եւ խնկարկում ենք յեղափոխութեան եւ Սրբազան պաշտպանութեան ժամանակներից մինչ այսօր, տեղեկատւական դաշտի նահատակների յիշատակը:

Եթէ չլինէր մեր սիրելի եղբայրների եւ քոյրերի ջանքերը՝ հասարակութեանը տեղեկացնելու եւ լուսաբանելու ասպարէզում, գուցէ քննադատութեան, փոփոխութեան, բարեփոխման եւ թափանցիկութեան հնարաւորութիւն չլինէր»,- ասել է խորհրդարանի խօսնակը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։