Հա

Քաղաքական

09/08/2021 - 13:40

Արա Շահվերդեանը միացել է «վիրտուալ տիրոյթի պաշտպանութեան» նախագծի քննարկման հարցը կրկին օրակարգ բերելու պատգամաւորների նամակ-ստորագրահաւաքին

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը միացել է «վիրտուալ տիրոյթի պաշտպանութեան» հարցը կրկին օրակարգ բերելու մի խումբ պատգամաւորների ձեռնարկած նամակ-ստորագրահաւաքին՝ ուղղւած Իսլ. խորհրդարանի նախագահին:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը միացել է «վիրտուալ տիրոյթի պաշտպանութեան» հարցը կրկին օրակարգ բերելու մի խումբ պատգամաւորների ձեռնարկած նամակ-ստորագրահաւաքին՝ ուղղւած Իսլ. խորհրդարանի նախագահին:

Նամակի տեքստում պատգամաւորները անդրադարձել են Իսլ. յեղափոխութեան առաջնորդի շեշտադրումներին կապւած օրինագծերի՝ նախագծերի նկատմամբ առաջնահերթութիւններ ունենալուն, տւեալ նախագծի բովանդակային անորոշութիւններին, ինչպէս նաեւ՝ հաստատւած նախագծի նիստին, պատգամաւորներից շատերի բացակայութեան խնդրին եւ նախագծի հաստատմանն անհրաժեշտ քննարկման նիստի անվաւեր լինելուն:

Պատգամաւորներն Իսլ. խորհրդարանի նախագահին յորդորել են հետեւել խորհրդարանի ներքին կանոնագրութեանը՝ նախագծի քննութիւնը կրկին ներառել օրակարգ` նպաստելով,  վիրտուալ տիրոյթի պատշաճ կազմակերպմանը:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։