Հա

Քաղաքական

17/08/2021 - 10:50

Շահագործման է յանձնւել կորոնավիրուսով վարակւած հիւանդների համար յատուկ դեղատունը

Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Ղոլամհոսէյն Էսմայիլիի եւ Բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Քիւմարս Հէյդարիի ներկայութեամբ, այսօր՝ օգոստոսի 17-ին շահագործման է յանձնւել կորոնավիրուսով վարակւած հիւանդների համար նախատեսւած առաջին դեղատունը:

«alikonlibe.ir» - Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Ղոլամհոսէյն Էսմայիլիի եւ Բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Քիւմարս Հէյդարիի ներկայութեամբ, այսօր՝ օգոստոսի 17-ին շահագործման է յանձնւել կորոնավիրուսով վարակւած հիւանդների համար նախատեսւած առաջին դեղատունը. հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Դեղատունը գտնւում է Թեհրանի Հոռ հրապարակում՝ «Ֆարւարդին 29» դեղատան հարեւանութեամբ։

Դեղատունը կառուցւել եւ շահագործման է յանձնւել ընդամէնը 48 ժամւայ ընթացքում՝ Բանակի ցամաքային ուժերի միջոցով, ի հետեւումն Իսլ. յեղափոխութեան առաջնորդի յստակ հրամանի, համաձայն որի՝ ԶՈՒ բոլոր ստորաբաժանումները պէտք է անմիջական մասնակցութիւն ցուցաբերեն համավարակի դէմ պայքարի գործում։

Դեղատունը կը նպաստի հիւանդներին, առանց աւելորդ բարդութիւնների ձեռք բերել անհրաժեշտ դեղամիջոցները։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։